«Սլավյանսկի բազար» փառատոնում Հայաստանը կներկայացնի Վրեժ Կիրակոսյանը


«Սլավյանսկի բազար» փառատոնում Հայաստանը կներկայացնի Վրեժ Կիրակոսյանը

  • 01-05-2013 13:24:12   | Հայաստան  |  Մշակույթ

 

Էստրադային երգի «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնում Բելառուսի Վիտեբսկ քաղաքում հուլիսի 9-17-ն այս տարի Հայաստանը կներկայացնի  «X ֆակտոր-1» հեռուստատեսային նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ այժմ ընթանում են երգերի ընտրության նախապատրաստական աշխատանքերը:
«Մենք ընտրել եւ մրցույթի հանձնաժողովին ներկայացրել ենք լեհ հեղինակ Չեսլավ Նեմենի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, իսկ հայերենով երգերը կլինեն Արթուր Գրիգորյանի եւ Մարինա Ալեսի երգացանկից»,- ասաց Կիրակոսյանը: Նա նշեց, որ երգերի վերջնական ընտրությունները կկատարվեն առաջիկա օրերին:
Հայաստանի ներկայացուցիչը  երգում է դասական ժանրում, սակայն ելնելով «Սլավյանսկի բազար» մրցույթի պահանջներից` ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանի ուղղորդությամբ փորձում է իր ուժերը նաեւ էստադային ժանրում: «Ասում են` ինձ մոտ ստացվում է»,- ասաց երգիչը:
Կիրակոսյանը «Սլավյանսկի բազար» մրցույթում իր մասնակցության համար երախտապարտ է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին` ընձեռնված պատասխանատվության  եւ պատվի համար:
Մեր պատվիրակը չցանկացավ կանախտեսումներ անել, այլ միայն նշեց, որ իր համար յուրաքանչյուր մրցույթում ցանկացած մրցանակային տեղ զբացեղնելը եւ լավ ներկայանալը արդեն մեծ հաղթանակ է:
Չնայած նրան, որ Կիրակոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, 2004 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, հաջողությամբ կարողանում է համատեղել երգը իր մասնագիտության հետ: «Կարծում եմ` երկուսն էլ չեն տուժում»,- ասաց նա:
 Այժմ Կիրակոսյանը Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն, «Էմի-Բի» պրոդյուսերական ընկերության տնօրենն է:  
 
Նոյյան տապան  -   Մշակույթ