18-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարն<br /> արժանացել է պատվոգրի <br />


18-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարն
արժանացել է պատվոգրի

  • 15-02-2011 19:26:00   | Բելոռուս  |  Մշակույթ
ՄԻՆՍԿ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 9-13-ին Մինսկում անցկացվել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել է նաեւ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը` ներկայացնելով Հայաստանի տարբեր հրատարակչությունների հրատարակած գրքեր: Մասնակից շուրջ 23 երկրների թվում ԱՊՀ պետություններից ներկայացված էին նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Տաջիկստանը: Ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր Գերմանիան: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելառուսի կառավարության անդամներ, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսում հայկական տաղավարն արժանացել է պատվոգրի:
Նոյյան տապան  -   Մշակույթ