ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը. ընտրողների վերջնական թիվը 816475 է
03-05-2013 13:25:00 | Հայաստան | Իրավունք
ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ոստիկանությունը համացանցում տեղադրել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը (www.police.am կայքի ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ բաժնում ընտրողների, ինչպես և ընտրատեղամասային կենտրոնների ցուցակները զետեղված են ներբեռնելու հնարավորությամբ):
Ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են:
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:
ՀՀ Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի ընտրողների թիվը կազմել է 813502, որից 810.925 ընտրող ընդգրկված են եղել հիմնական ցուցակում, 2577 ընտրող` լրացուցիչ ցուցակներում:
Այսպիսով, Երևան քաղաքի ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ՀՀ Նախագահի ընտրություններից հետո չի աճել, իսկ 26.03.2013 թ. հրապարակված Երևան քաղաքի ընտրողների թվի համեմատ (817814) ընտրողների վերջնական թիվը նվազել է 1339-ով: