Շուշիում բացվել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հոբելյանական ցուցահանդեսը
03-05-2013 17:07:45 | | Մշակույթ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին Շուշի քաղաքում մասնակցել է արվեստի կենտրոնի եւ այնտեղ անվանի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարներ Սերգեյ, Կարո եւ Կամո Սարգսյաններին այս ծրագիրը ֆինանսավորելու համար ու կարեւորել արվեստի կենտրոնի գործունեությունը Շուշիում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի քաղաքում մշակույթի զարգացմանը, այս ասպարեզում տարբեր քաղաքների ու երկրների հետ կապերի ամրապնդմանը:Նույն օրը Բակո Սահակյանը մասնակցել է Շուշիի նորակառույց մարզադաշտի բացմանը: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին` նախագծի իրականացման համար, նշելով, որ նման սպորտային օբյեկտի նշանակությունը կարեւոր է մատաղ սերնդի առողջ դաստիարակության համար: Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: