«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում

  • 03-05-2013 19:41:43   | Հայաստան  |  Քաղաքական


 

Խորհրդային միության փլատակների  վրա  ձևավորված  ավտորիտար, հակահայկական համակարգը 2013 թվականի փետրվարի 18-ին արձանագրեց անդառնալի ճաքեր, իսկ ապրիլի 9-ը համակարգի տապալման համար դարձավ աննախադեպ բեկումնային: Լայնածավալ ազգային և համաժողովրդական գործընթացները հայոց կյանքում  սկիզբ դրեցին նոր երևույթի` կեղծ իշխանավորի չճանաչմանը, առանց բռնության պայքարի կիրառմանը, վերկուսակցական, հայկական քաղաքական, միասնական և  հիմնական նպատակի հռչակմանը:
 
Մեր հիմնական նպատակն է.  ժողովրդավարական ղեկավարման համակարգի ներդրմամբ Հայկական բարձրավանդակում Հայկական պետականության վերականգնում, որտեղ  յուրաքանչյուր հայ հնարավորություն ունի արժանապատիվ ապրելու:
Մեր առաջնային նպատակն է. Սահմանադրական Նոր Հայաստանի  պետական իշխանության ձևավորում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա:
 
Մեր նպատակին հասնելու համար մենք ունենք անհրաժեշտ նվազագույն պայմաններ` դրանք հետևյալն են.
 
Շուրջ 49 հազար քառ. կիլոմետր հայերով բնակեցված պատմական Հայրենիք:
 
2013 թվականի փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրություններում բացարձակ մեծամասնության  քվե ստացած առաջնորդ` Րաֆֆի Հովհաննիսյան, ով սկսեց լայնածավալ ժողովրդական շարժում և հայտարարեց, որ չի ճանաչում կեղծ ինքնահռչակ Սերժ Սարգսյանին: 
 
Հարյուր հազարավոր  մարդկանց հանուն Սահմանադրական Նոր Հայաստանի հրապարակավ երդման ստանձնում:
 
Անձնակազմ`  երիտասարդներ և միջին տարիքի հայեր՝ պատրաստ անհատույց  ծառայելու:
Մեր նպատակին  հասնելու ճանապարհին  խոչընդոտների նկատմամբ մեր վերաբերմունքը`
 
Կեղծ և, ըստ էության, օտար, ինքնահռչակ պաշտոնյաներին  ճանաչում ենք որպես հանցագործներ: Նրանց հետ հաղորդակցում ենք, որպես հանցագործների` ովքեր զինված են, ում ձերքերում  գտնվում է մեր ժողովրդի նյութական  կարողության որոշակի մասը, ովքեր ինչ-որ չափով գտնվում են ազատության մեջ և ունեն որոշակի հովանավորություն այլ պետությունների կողմից: 
 
Մեր առաջիկա քայլերը.    
 
ՀՀ-ում անցկացվող բոլոր մակարդակի ընտրություններին մասնակցություն՝ դիտարկելով նրանց որպես մարտական տարրեր պարունակող գործողություններ, այդ թվում նաև այսօրվա Երևանի ավագանու ընտրություններին:
 
Մայիսի 9-ին ժամը 18:00 Աազատության հրապարակում Սահմանադրական Նոր Հայաստանի հանրահավաք:
 
Սահմանադրական Նոր Հայաստանի ընտրված և ժողովրդի առաջնորդ`Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորությամբ ժողովրդի ամբողջական իշխանության ձևավորման ամենօրյա գործունեության ծավալում:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական