Աղմուկ ընտրատարծքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Աղմուկ ընտրատարծքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-05-2013 14:26:57   | Հայաստան  |  Քաղաքական


 

05/18 (19) տեղամասի ընտրող, Ֆեյսբուքի օգտատերերից մեկը` Ս.Բաղդասարյանը իր էջում գրել է. «քվեաթերթի վերցնելիս ճշտեցին` որ շենքից եմ, թերթիկ տվողը ուշադիր ուսումնասիրեց դեմքս, վերցրի թերթիկը, քվեատուփին չհասած նկատեցի, որ գիծա քաշած մի անկյունում, պահանջեցի` արձանագրություն կազմեն ու ինձ նոր քվեաթերթիկ տան, իրենք դրանից մեծ աղմուկ բարձրացրին: Հետո ինձ մեղադրում էին, որ ես եմ նշում կատարել ու սադրում եմ»: Որոշ հատված վեճից նկարված է, կարող եք դիտել այստեղ »»»
 
07/19 տեղամասում` թիվ 89 նախակրթարան, Ա-2 թաղամաս, ՀՀԿ ներկայացուցիչը գումար է փոխանցել ընտրողին նախքան քվեախցիկ մտնելը: Դիտորդի նկատելուց հետո, մինչ այդ դրսում հավաքված կասկածելի երիտասարդների խումբը լքել է տարածքը: 14:07
 
13/18, 7/13, 13/11, 08/19 տեղամասերում դիտարկվում է կողմնակի անձանց ներկայություն եւ մարդկանց կուտակումներ: 14:00
Նոյյան տապան  -   Քաղաքական