Իսրայելը չի հերքել Սիրիային ավիահարված հասցնելու տեղեկատվությունը


Իսրայելը չի հերքել Սիրիային ավիահարված հասցնելու տեղեկատվությունը

  • 05-05-2013 17:22:02   | Սիրիա  |  Միջազգային

 

Իսրայելը չի հերքել  Սիրիային ավիահարված հասցնելու տեղեկատվությունը, հայտնում է Russia Today-ը։  Իսրայելից արձակված հրթիռների թիրախն է դարձել մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող հետազոտական կենտրոնը։ Ավիահարված հասցնելու որոշումը կայացվել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի մասնակցությամբ գաղտնի հանդիպմանը։ Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, թիրախում է եղել «Հըզբոլլահ» շարժման համար նախատեսված իրանական հրթիռների ոչնչացումը։ Սիրիայում 2011-ի մարտից սկիզբ առած հակամարտության ողջ ընթացքում շարժումն աջակցում է նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմին։ Իսրայելը հասկացնել էր տվել, որ կխոչընդոտի Սիրիայից Լիբանան «Հըզբոլլահի» մարտիկների համար զենքի վերաուղարկմանը։
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային