07-05-2013 15:47:53 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 11-ից 12-ը հնարավորություն կունենան մասնակցելու ԲարՔեմփ Երևան 2013 ոչ պաշտոնական կոնֆերանսին։
Հայաստանյան ՏՏ ոլորտ յուրահատուկ աշխուժություն եւ ստեղծագործական ոգի բերող ԲարՔեմփը Երեւանում անցկացվում է հինգերորդ տարին անընդմեջ։
Վաղը` մայիսի 8-ին, ժամը 12:30-ին, Orange-ի գլխամասային գրասենյակում(Գրիգոր Լուսավորչի 9, Երևան Պլազա Բիզնես Կենտրոն) տեղի կունենա մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն ԲարՔեմփ 2013-ի մանրամասները:
ԲարՔեմփ Երևան 2013-ի գլխավոր գործընկերն է Օրանժ Արմենիան:Միջոցառման հովանավորներն ու աջակիցներն են Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը և Ինտերնյուս Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ռուսաստանյան RIA Novosti գործակալությունը և SFL ընկերությունը։