Մեկնարկում է Բար Քեմփ Երևան 2013-ը


Մեկնարկում է Բար Քեմփ Երևան 2013-ը

  • 08-05-2013 16:48:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայնլրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 11-12-ը հնարավորություն կունենան մասնակցելու Բար Քեմփ Երևան 2013 կոնֆերանսին։

Հայաստանյան ՏՏ ոլորտ յուրահատուկ աշխուժություն եւ ստեղծագործական ոգի բերող ԲարՔեմփը Երեւանում անցկացվում է հինգերորդ տարին անընդմեջ։
 
Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել` մասնակցելով Բար Քեմփի հատուկ հյուրերի կողմից վարվող վարպետության դասընթացների, ելույթունենալ` կիսվելով սեփական փորձով հատուկ այդ նպատակով տրամադրվող լսարաններում, քննարկել համացանցային տեխնոլոգիաները, ծրագրավորման կիրառական խնդիրները, ճարտարագիտական նորարար լուծումներն ու սոցիալական մեդիայի վերջին զարգացումները տարածաշրջանում և աշխարհում։
 
Այս տարի միջոցառմանը ելույթ ունենալու համար հրավիրվել է  Google ընկերության ամերիկյան կենտրոնակայանում աշխատող ավագ ծրագրավորող ԴևիդԳարսիա Քինթասը: Հատուկ Բարքեմփին մասնակցելու համար Երևան կայցելեն նաև ճգնաժամային քարտեզագրության և սոցիալական մեդիայի ռազմավարության մասնագետ ԱնահիԱյալա Իակուչին, ինչպես նաև ռուսաստանյան ՌԻԱ-Նովոստի գործակալության ինֆոգրաֆիկաների և վիզուալիզացիայի մասնագետներ Ֆիլիպ Կացը ևՄիխայիլ Դունաևը: Հյուրերը դասախոսություններ կկարդան և վարպետության դասընթացներ կանցկացնեն միջոցառման մասնակիցների համար:
 
Արդեն երկրորդ տարին անընդմեջ ԲարՔեմփ Երևան 2013-ի գլխավոր հովանավորն է Orange-ը: Միջոցառման հովանավորներն ու աջակիցներն են՝ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը և Ինտերնյուս Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ռուսաստանյան RIA Novosti գործակալությունը և SFL ընկերությունը։
 
«Որպես ինտերնետի ծառայություններ մատուցող ընկերություն և շարժական ինտերնետի առաջատարը հայաստանում` մենք մեզ պատասխանատու ենք զգում նաև երկրում վեբմիջավայրի կատարելագործմանն աջակցելու գործում: Մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում այս նախագիծը, որի իրականացմանն արդեն  երկրորդ անգամ ենք աջակցում ինչպես ֆինանսապես, այնպես էլ իհարկե՝ մասնակիցներին Orange Ինտերնետ տրամադրելով: Վստահենք, որ այն բացառիկ միջավայրը, որը կստեղծվի ԲարՔեմփի ժամանակ, մտքերի և փորձի փոխանակման յուրահատուկ հարթակ կստեղծի:Կարծում ենք, որ այս իրադարձությունը, ի թիվս այլ նման միջոցառումների, չափազանց կարևոր է երկրում տեղեկատվական հասարակության ձևավորման և ստեղծագործ միտքը խթանելու համար», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
 
(Չ)կոնֆերանսին մասնակցելու համար կարելի է գրանցվել Բար Քեմփ Երևանի կայքում՝www.barcamp.am: Բարքամփ Երևանը կարելի է գտնել Ֆեյսբուքում` https://www.facebook.com/barcampevn, Թվիթերում հետևելով` @barcampam և գրառումներ անելով#barcampevn13հեշթեգով:
 
Բար Քեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ ԲարՔեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում եւ ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։ Բար Քեմփ Երեւան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Բար Քեմփի օրակարգը ձեւավորվում է միայն միջոցառման բացումից հետո, երբ մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։
 
ՆախորդտարիներիԲարՔեմփերիտեսահոլովակներ`
2012http://www.youtube.com/watch?v=4iuoTq75vUQ
2011http://www.youtube.com/watch?v=4ekcXFf93TU
2010http://www.youtube.com/watch?v=XB6R84ekUKM
2009http://www.youtube.com/watch?v=fRYL_T1WuT0
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play