«Քեռի Վանյա». պրեմիերան Համազգային պետական թատրոնում


«Քեռի Վանյա». պրեմիերան Համազգային պետական թատրոնում

  • 10-05-2013 13:55:49   | Հայաստան  |  Մշակույթ

 

Մայիսի 10-ին եւ 11-ին, 19։00-ին, Համազգային պետական թատրոնում տեղի կունենա Ա.Պ.Չեխովի «Քեռի Վանյա» բեմադրության պրեմիերան։ Բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը` Հրաչյա Գասպարյանի, նկարիչ` Անժելա Գալստյան։ Դրամատուրգիայի պատմության ամենաարժեքավոր նմուշներից է «Քեռի Վանյա» տրագիկոմեդիան, որին անդրադարձել են բազմաթիվ մեծ արվեստագետներ: Այն յուրովի մտորելու առիթ է տալիս կյանքի վերաբերյալ, յուրովի ու շատ անկեղծ…  Պատահական չէ, որ այս ստեղծագործությունը չի կորցնում հետաքրքրությունը մտածող մարդու մոտ: 
Բեմադրության մեջ խաղում եմ թատրոնի դերասաններ Վարշամ Գեւորգյանը, Նարինե Գրիգորյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Տաթեւ Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արմինե Անդրեասյանը, Ալեքսանդր Գասպարյանը եւ Արմինե Պողոսյանը։ 
 
Հարգելի լրատվամիջոց, եթե ցանկանում եք լուսաբանել եւ դիտել ներկայացումը, խնդրում ենք նախապես ամրագրել ձեր տեղը` զանգահարելով թատրոնի տնօրինություն։ Ուրախ կլինենք Ձեզ տեսնել թատրոնում։
 
---
Հասցե՝ Երեւան 0002, Ամիրյան 26,  ՀՀ
Հեռախոս՝ (+374 10) 53-94-15, 50-10-60
Էլ. Փոստ: info@sostheatre.am
Վեբկայք: http://www.sostheatre.am
Ֆեյսբուքյան էջ: http://www.facebook.com/Sos.Theatre.Armenia
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play