Շահան Գանտահարյան. Թուրքիայի արտգործնախարարը պահանջում է միջազգային ընտանիքի միջամտությունը Սիրայում


Շահան Գանտահարյան. Թուրքիայի արտգործնախարարը պահանջում է միջազգային ընտանիքի միջամտությունը Սիրայում

  • 14-05-2013 16:32:50   | Լիբանան  |  Վերլուծություն

 

ԲԱՔՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ եւ ՄԱԿ-ի ԲԱԶՄԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
Քաղաքական բանականության ճշտած օրինաչափութիւններին հաղորդակից մարդկանց համար տարօրինակ չի հնչում իհարկե ՄԱԿ-ի դատապարտումն ու արծարծած պահանջները Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական վերջին գործողությունների առումով։ ՄԱԿ ԱԽ-ը պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներին ու կատարողներին: ՄԱԿ ԱԽ-ի տարածած հաղորդագրությունում ընդգծվում է, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք նախապատրաստել, կազմակերպել, ֆինանսավորել և հովանավորել են ամեն տեսակի դատապարտման արժանի ահաբեկչական այդ գործողությունները: Դրանում ասվում է, որ ՄԱԿ ԱԽ-ն ամենալուրջ ձևով դատապարտում է այդ սարսափելի գործողությունները: Փաստաթուղթը բոլոր երկրներին կոչ է անում Թուրքիայի հետ համագործակցել ահաբեկչությունների հետաքննման հարցում: 
Բաքուն այստեղ ցուցադրել է փութկոտություն՝ հրապարակում կատարելով այն մասին, որ հենց ինքն է նախաձեռնել նման փաստաթղթի ձեւակերպումն ու որդեգրումը, հենվելով ՄԱԿ-ի ԱԽ-ի իր ժամանակաւոր անդամի հանգամանքի վրա։
Բաքվի նախաձեռնությունը կարող էր օդում նմալ եւ փոշիանալ, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ի մնացյալ անդամները չհամաձայնեին նման դատապարտագրի վաւերացմանը։ Կամ էլ դրանցից որեւէ մնայուն անդամ օտագործեր իր վետոյի իրաւունքը եւ տապալեր այս փաստաթղթի որդեգրումը։ Սա պարզապես այն բանի համար, որ Բաքվի ծառայությունը զուտ ինքնագնահատանքի սահմաններից դուրս գալու որեւէ հիմնաւորում չունի։ 
Թե բոլոր ուժերը պիտի որ դատապարտեին մարդկանց կյանքեր խլած ահաբեկչական արարքը, սա եւս նույնքան ակնկալելի էր։ Գուցե օգտակար կլինի այստեղ երկու դիտարկում նշել։ Առաջինը այն, որ Սիրիայում եւ Իրաքում նման ահաբեկչական գործողությունները չեն արժանանում նման արագ եւ խիստ դատապարտումների, այն էլ ՄԱԿ-ի ԱԽ-ի մակարդակով։ Դրա համար էլ քաղաքական բանականության հետեւողի ըմբռնողության սահմաններում հեշտ կտեղաւորվի ՄԱԿ-ի ԱԽ-ի առած այս քայլը։ 
Երկրորդ կետը գուցե աւելի դիտարժան է։ Փաստաղթում ասվում է, որ բոլոր երկրներին կոչ է անում Թուրքիայի հետ համագործակցել ահաբեկչությունների հետաքննման հարցում: 
Պետությունների հակաահաբեկչական բաժանմունքների միջեւ համագործակցության մեքենականությունը նոր չէ որ ճշտվել է։ ՆԱՏՕ-ն ունի համանուն բաժանմունք, իր ստորաբաժանումներով։ Այս բաժանմունքը ահաբեկչական կազմակերպությունների նորացված ցուցակ էր հրապարակել, որտեղ ջնջել էր քրդական կազմակերպությունը։ 
Ե՛ւ նորացված ցուցակը ե՛ւ ահաբեկչական գործողությունների վայրը խոսում են քրդական ուղղվածության առումով վտանգազերծվածության մասին։ 
Հստակ է ամբաստանության ուղղությունը Անկարայի կողմից։ Թուրքիայի արտգործնախարարը պահանջում է միջազգային ընտանիքի միջամտությունը Սիրայում։ Միջամտության ակնկալված բնույթը պարզ է այս դեպքում։ Աւելին, Դաւութողլուն ակնկալում է, որ միջազգային ընտանիքն անհապաղ միացյալ կեցվածք որդեգրի Սիրիայի վարչակարգի դեմ։ 
Ի դեպ, Անկարան խնամքով անուշադրության է մատնում իր ռազմական օդանաւի ջախջախումը Սիրիայի սահմանի մոտակայքում։
Այս բոլորը տեղի են ունենում այն պահին, երբ Վաշինգտոնն ու Մոսկվան փորձում են համադրել ժամացույցի սլաքները Սիրիայի հարցի լուծման համար միջազգային ժողովի թվականի ճշտման համար։
Երեվի կանխահաս է նկատել, որ Սիրիայի հարցի ուղղությամբ համաձայնության միտող ժողովների կազմակերպման գործընթացին զուգահեռ ահաբեկչական գործողություններ են ծաւալում Թուրքիայում։
 
 Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play