Նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնում


Նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնում

  • 14-05-2013 18:39:17   | Հայաստան  |  Տնտեսություն

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց  Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ ՀԲ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար  Վիքրամ Քութարիի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց  Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման նոր ծրագրի մեկնարկային պայմանները, ծրագրի առաջին տարվա աշխատանքների կարգավիճակը, և իրականացման ընթացքը։
  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով ծրագրի առաջին տարում նախատեսված աշխատանքների ծավալին` նշվեց, որ նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնում ։ Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը` 56.2 մլն ԱՄՆ դոլար է։
Նախարարն ընդգծեց, որ նախարարության առաջնահերթությունը միջպետական ճանապարհների` մասնավորապես դեպի Վրաստան տանող Վանաձոր-Ալավերդի և Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհների, ինչպես նաև Երևան-Մեղրի ճանապարհի հիմնանորոգումն է, որում ցանկալի է, որ ՀԲ-ն ևս իր մասնակցությունն ունենա։
 
                                                   
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play