Dorians-ը դուրս է եկել «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի եզրափակիչ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Dorians-ը դուրս է եկել «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի եզրափակիչ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 17-05-2013 04:15:30   | Շվեդիա  |  Միջազգային



 

Մայիսի 16-ին, շվեդական Մալմյո քաղաքում կայացավ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Մասնակիցները 17-ն էին, որոնցից եզրափակիչ անցան միայն 10-ը, այդ թվում նաև Հայաստանը ներկայացնող Dorians խումբը: Dorians-ը 11-րդն էր։ Այն հանդես եկավ ռոք երաժշտության կենդանի լեգենդ, բրիտանական Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմինի և Վարդան Զադոյանը «Lonely planet» երգով:
 
Եզրափակիչում Dorians-ը կմրցի Հունգարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի, Մալտայի, Հունաստանի, Ռուսաստանի, Մոլդովիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Բելառուսի, Դանիայի, Բելգիայի, Ուկրաինայի ու Նիդերլանդների, ինչպես նաև մեխանիկորեն եզրափակիչ անցած Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի ու Գերմանիայի ներկայացուցիչների հետ։
Հավելենք, որ մրցույթին մասնակցում է 39 երկիր:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play