Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, որպես Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխության (WSA) միջազգային մրցույթի գործընկերը Հայաստանում, հայտարարում է էլ.բովանդակության ազգային մրցույթ: Մրցույթի նպատակն է` բացահայտել Հայաստանի էլ. Բովանդակության ոլորտում զարգացումներն ու նվաճումները և հնարավորություն ընձեռել ներկայացնել դրանք միջազգային ասպարեզ:
Մասնակցել կարող է հայաստանյան ցանկացած ընկերություն, կազմակերպություն կամ անհատ, որն ունի յուրահատուկ և գրավիչ էլ. բովանդակություն՝ թողարկված 2011-2013 թվականներին: Բոլոր աշխատանքները պետք է լինեն ավարտուն: Մրցույթին կարող են ներկայացվել ինչպես վեբ կայքեր, այնպես էլ մուլտիմեդիա աշխատանքներ (CD,DVD), մոբայլ հավելվածներ և խաղեր:
Աշխատանքները պետք է ներկայացվեն հետևյալ անվանակարգերից որևէ մեկում.
· Էլ. գործարարությունև առևտուր
· Էլ. կառավարումև բացտվյալներ
· Էլ. ուսուցում ևգիտություն
· Էլ. ժամանց և խաղեր
· Էլ. մշակույթև զբոսաշրջություն
· Էլ. լրատվամիջոցներ և լրագրություն
· Էլ. առողջապահություն և շրջակամիջավայր
· Էլ. ներգրավումև հզորացում
Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվում յուրաքանչյուր անվանակարգում բացարձակ ցուցանիշներով (ամենաբարձր միավորներ հավաքած) լավագույն աշխատանքները: Հաղթողներ ըստանում են միջազգային մրցույթին (WSA) մասնակցել ուուղեգրեր, որի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Շրի Լանկայում:
էլ. Բովանդակության ազգային մրցույթից հետո, մասնակից երկրների փորձագետներից, կազմված միջազգային ժյուրին Տալլինում (Էստոնիա) կգնահատի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված աշխատանքները և կընտրի դրանցից լավագույն 40-ը: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգի համար կընտրվի 5 աշխատանք: Այդ աշխատանքների ներկայացուցիչները կհրավիրվեն Շրի Լանկա՝ մասնակցելու Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությանը (WSA) համաշխարհային կոնգրեսում և պայքարելու գլխավոր մրցանակի համար:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են գրանցել իրենց հայտերը հետևյալ հղումով՝ http://www.eif.am/arm/wsa-armenia/apply-now/: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013 թ. հունիսի 17-ը:
Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությունը (WSA) առաջին անգամ կազմակերպվել է 2003թ.-ին Զալցբուրգում, որպես ՄԱԿ-ի Տեղեկատվական Հասարակության Համաշխարհային Գագաթնաժողովի (WSIS) մի մաս: Այն համաշխարհային նախաձեռնություն է, որի նպատակն է ընտրել և խթանել աշխարհի լավագույն էլեկտրոնային բովանդակությունը և նորարարական ՏՀՏ ծրագրերն ու աշխատանքները: Ավելի քան 160 երկիր արդեն ներգրավված են այս համաշխարհային մրցույթում: