Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կհարվածի փոքր բիզնեսին. Գագիկ Մակարյան


Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կհարվածի փոքր բիզնեսին. Գագիկ Մակարյան

  • 17-05-2013 16:47:27   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսվող նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է հարվածել փոքր բիզնեսին: Այդ մասին այսօր` մայիսի 17-ին հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա տեղեկացմամբ` շրջանառության մեջ է դրվել նախագիծ, ըստ որի` հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը պետք է բարձրանա մոտ 10 հազ. դրամով` մինչեւ 45 հազ. դրամ: Սակայն, ըստ Գ. Մակարյանի, փոքր բիզնեսի ներկայացուցիչները գազի սակագնի բարձրացման պարագայում անկարող կլինեն բարձրացնել աշխատավարձերը: Neonews.am -ի փոխանցմամբ, Գ.  Մակարյանի հաշվարկներով` փոքր բիզնեսում մոտ 90 հազ. մարդու աշխատավարձ բարձրացնելու պահանջ կարող է առաջանալ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն