Բրիտանական Channel 4 հեռուստատեսության լրատվական կայքի մեկնաբանը «Եվրատեսիլում» Հայաստանի համար 4-րդ տեղն է կանխատեսում


Բրիտանական Channel 4 հեռուստատեսության լրատվական կայքի մեկնաբանը «Եվրատեսիլում» Հայաստանի համար 4-րդ տեղն է կանխատեսում

  • 18-05-2013 18:26:03   | Շվեդիա  |  Մշակույթ

Բրիտանական Channel 4 հեռուստատեսության լրատվական կայքի մեկնաբանը՝ վերլուծելով վերջին տարիների ընթացքում քվեարկության շարժն ու միգրացիայի, քաղաքականության միտումները, "Եվրատեսիլ" երգի մրցույթում Հայաստանի համար 4-րդ տեղն է կախատեսում այս տարի։ 

Նույն վերլուծությունը մեկնաբանին հուշել է, թե այսօր գիշեր Մալմոյում հաղթելու է Ռուսաստանը՝ Դինա Գարիպովայի երգով. " Իրենց ամենաբարձր միավորները Ռուսաստանին կտան Լատվիան, Էստոնիան, Հայաստանը և Բելառուսը",- կանխատեսում է Channel 4-ի վերլուծաբանը։ Անգամ թվեր են բերված՝ "Ռուսաստանը կհաղթի 193 միավորով և 21 միավորով իրենից հետ կթողնի երկրորդ տեղը գրավելիք Ադրբեջանին"։
 
news.shanttv.com-ի փոխանցմամբ՝ վերջում այս տարվա առաջին տասնյակի և նրա միավորների՝ իր կանխատեսումների տախտակն է առաջարկել հեղինակը։ Ամեն դեպքում, հետաքրքիր է ծանոթանալ.
 
1. Ռուսաստան 193
2. Ադրբեջան 172
3. Հունաստան 170
4. Հայաստան 152
5. Իտալիա 151
6. Բելառուս 147
7. Շվեդիա 141
8. Նորվեգիա 138
9. Ուկրաինա 127
10. Բելգիա 101
18, մայիս, 2013թ.
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ