Մասնակցության հրավեր. Կենսաբազմազանության դաշտային հետազոտման ժամանակակից մեթոդների ուսուցման դպրոց


Մասնակցության հրավեր. Կենսաբազմազանության դաշտային հետազոտման ժամանակակից մեթոդների ուսուցման դպրոց

  • 20-05-2013 14:19:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ԵՊՀ Կենդանաբանության, Բուսաբանության և սնկաբանության ամբիոնները, «Բիոդիվա» ՀԿ-ն, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպում են կենդանիների, բույսերի և սնկերի դաշտային ուսումնասիրությունների ժամանակակից մեթոդների ուսուցման դպրոց կենդանաբանության, բուսաբանության և սնկաբանության  տարբեր ոլորտներով հետաքրքրված մինչև 35 տարեկան ուսանողների և երիտասարդ գիտնականների համար: Դպրոցը տեղի կունենա ս/թ հունիսի 12-13-ին՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում: Դպրոցը կանցկացնեն 7 երկրներից հրավիրված 19 գիտնականներ: Մասնակցության համար հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս/թ հունիսի 5-ը: Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է:

 
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Բնության համաշխարհային հիմնադրամի hայաստանյան գրասենյակի, Երևանի պետական համալսարանի և Ռաֆորդ փոքր դրամաշնորհների հիմնադրամի աջակցությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար Ձեր հարցերն կարող եք ուղղել Աստղիկ Ղազարյանին՝ դպրոցի համակարգող, astbat@yahoo.com էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել (+37494) 938316 հեռախոսահամարով:
 
ՙԵրիտասարդ կենսաբանների ասոցիացիա՚ ՀԿ
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play