Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ

  • 22-05-2013 11:52:35   | Հայաստան  |  Մշակույթ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ:

 
«Սիրելի՛ Շառլ,
 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
 
Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաև բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում:
 
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչև այսօր:
 
Մենք սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզնով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից
Նոյյան տապան  -   Մշակույթ