Տեղի է ունեցել Երևանի ավագանու առաջին գումարման վերջին նիստը


Տեղի է ունեցել Երևանի ավագանու առաջին գումարման վերջին նիստը

  • 22-05-2013 13:52:37   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու առաջին գումարման   9-րդ նստաշրջանի  4-րդ և վերջին  նիստում շնորհակալություն է հայտնել ավագանու բոլոր անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

<<Երևանի ավագանու ինստիտուտը շնորհիվ ավագանու անդամների սրտացավ աշխատանքի կայացավ այս չորս տարիների ընթացքում: Իսկապես արվեց ամեն ինչ թե երանցիների և թե քաղաքի հոգսերը թեթևացնելու, ինչպես նաև առկա խնդիրները լուծելու համար: Ու վստահ եմ, որ պահպանելով և շարունակելով այս ընթացքում կուտակած փորձը, մայիսի 5-ին ընտրված Երևանի ավագանու նոր կազմը ևս նույն եռանդով և սրտացավությամբ իր ակտիվ մասնակցությունը կբերի Երևանի զարգացման գործում>>,-ընգդծել է քաղաքապետը:
Օրակարգի հարցերի շրջանակում ավագանին միաձայն կողմ քվերակությամբ հաստատել է Երևանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաև հողամասի փոխանակության մասին որոշումների նախագծերը:
Ավագանին հավանության է արժանացրել նաև Ֆադեյ Սարգսյանի, Վահե-Ազատ Ադամյանի, Արթուր Թարխանյանի և Արտավազդ Մարտիրոսովի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշումների նախագծերը:
Երևանի ավագանին ի գիտություն է ընդունել Վերահսկիչ պալատի կողմից 2010-2012 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու սահմանված կարգով քաղաքապետարանի կողմից թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ամփոփ ներկայացվել է նաև Երևանի ավագանու 2009-2013 թվականների ընթացքում ծավալած գործունեության մասին հաշվետվությունը: Վերը նշված ժամանակահատվածում գումարվել է ավագանու 61 նիստ, որոնց ընթացքում ընդունված 635 որոշումից 609-ը կատարվել է, 26-ը ընթացքի մեջ է: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play