Orange-ն առաջարկում է ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը


Orange-ն առաջարկում է ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը

  • 22-05-2013 15:47:07   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը, ստեղծել 2, 3 կամ 4 հոգուց բաղկացած խումբ և օրական 20 դրամի դիմաց խմբի ներսում խոսել անսահմանափակ: 

 
Orange-ի կանխավճարային, ինչպես նաև Դելֆին, Պանտերա և Թիթեռ ամսական բաժանորդագրությունների ներկա և նոր բաժանորդները կարող են ստեղծել «Իրար հետ» փաթեթ և այնտեղ ներառել ում ցանկանան՝ անկախ բաժանորդի սակագնային պլանից: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել SMS 140 կարճ համարին՝ տեքստում նշելով այն բաժանորդի համարը, ում հետ բաժանորդը ցանկանում է անսահմանափակ խոսել: Խոսենք կանխավճարային ծառայության ներկա և նոր բաժանորդները օրական կվճարեն 20 դրամ՝ ամբողջ օրվա ընթացքում խմբի մյուս անդամների հետ անվճար խոսելու համար, իսկ Դելֆին, Թիթեռ և Պանտերա բաժանորդների համար օգտագործումը կլինի անվճար:
 
«Այս նոր առաջարկի շնորհիվ մեր բաժանորդները ստանում են հնարավորություն՝ անսահմանափակ խոսելու այն մարդկանց հետ, ում ամենաշատն են զանգահարում՝ անկախ նրանից, Երևանում են ապրում, թե մարզերում: Յուրաքանչյուրիս հեռախոսագրքույկում կա 1, 2 կամ 3 մտերիմ մարդ, ում մենք իսկապես շատ ենք զանգահարում: Նրանք, ովքեր կմիանան Orange-ին, կամ արդեն մեր բաժանորդն են, այսուհետ կկարողանան վերջիններիս հետ խոսել այնքան, որքան ցանկանում են՝ օրական փոքր վճարի դիմաց», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
 
«Վստահ ենք, որ այս առաջարկը կհետաքրքրի շատերին. այն կատարյալ լուծում է սիրահար զույգերի ընտանիքի անդամների, մտերիմ ընկերների, ընտանեկան բիզնեսների համար: Սա իսկապես նորարարական առաջարկ է շուկայում, քանի որ կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են լինել մեկ փաթեթում՝ ունենալով լիարժեք ազատություն», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
 
Փաթեթից դուրս այլ բաժանորդների հետ խոսելիս գանձումը կկատարվի ըստ բաժանորդագրության սակագնային պլանի:
 
Խոսենք ծառայության ներկա բաժանորդները փաթեթին միանալու համար կվճարեն 500 դրամ ակտիվացման վճար, իսկ Թիթեռ, Դելֆին և Պանտերա բաժանորդների համար ակտիվացումը կկատարվի անվճար:
 
-վերջ- 
 
Orange-ի մասին
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: 
Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: 
Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար և անմիջական բրենդ, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 42.2 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետի ներդրումը երեք մեծ քաղաքներում և մինչև 21.6 Մբ/վ արագության ներդրումը մնացած ողջ ծածկույթում և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին:
Orange-ը վերափոխեց սմարթֆոնների շուկան` սմարթֆոնը թանկարժեք իրից վերածելով անհրաժեշտ գործիքի: Այսօր Orange-ի խանութներում կարելի է գտնել հեռախոսների և սմարթֆոնների ամենալայն պորտֆոլիոն` շնորհիվ համաշխարհային առաջատար բրենդերի հետ ուղիղ համագործակցության, էականորեն ցածր գնով և անգամ անվճար` մեկ կամ երկու տարվա բաժանորդագրությամբ:
 
Ընկերությունն  իր բազմաթիվ նախագծերի ու հովանավորության ծրագրերի միջոցով խթանում ու խրախուսում է տաղանդվոր հայ երիտասարդներին ` Նորարարության մրցանակ, ԲԱՑ ԽԱՂ հայկական արտադրության համակարգչային խաղերի մրցույթ, ArmNet, Գրքի մրցանակ, Ազգային կինոյի մրցանակաբաշխություն  և այլն:
Orange-ն առաջին և դեռևս միակ օպերատորն է Հայաստանում, որը ներդրել է բացառապես արևի էներգիայով աշխատող, էկոլոգիապես մաքուր բջջային կայան, ինչպես նաև հեռախոսների էկո-վարկանշման համակարգ: Սա Orange-ի` շատ ավելի ընդարձակ «կանաչ»  ռազմավարության մի մասն է և նպատակ ունի կրճատել Խմբի կողմից CO2-ի արտանետումերը և էներգիայի օգտագործումը:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play