Բողոքի ակցիա Վանաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բողոքի ակցիա Վանաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 22-05-2013 18:58:26   |   |  Տնտեսություն



 

Այսօր Վանաձորի Արցախ պուրակում մի խումբ քաղաքացիները, որոնց թիվը հասնում էր 60-ի, բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ գազի գնի բարձրացման։ Մտահոգ քաղաքացիները երթով շարժվեցին Լոռու մարզպետարան։ Քաղաքացիները պահանջում էին հանդիպում մարզպետի հետ, մինչդեռ բնակիչների հետ հանդիպմանը եկավ մարզպետի տեղակալը։
 
Սակայն ակցիայի մասնակիցների պահանջով ի վերջո եկավ մարզպետ Արթուր Նալբանդյանը։
 
Ա1+-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիային ներկա էին նաև Վանաձորի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հանձինս կուսակցության ղեկավար Գառնիկ Սահակյանի։
 
Արթուր Նալբանդյանը գազի գնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիներին ասաց, որ ինքն էլ է մտահոգված, և դեռ իրենք էլ ոչինչ չեն կարող անել, «դեռ պարզ չի թե որքան կբարձրանա գազի գինը»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play