Յուքոմ ընկերության գլխավոր գրասենյակում ընկերության տնօրեն Հայկ Եսայանը լրագրողներին ներկայացրեց ընկերության առաջիկա պլանները


Յուքոմ ընկերության գլխավոր գրասենյակում ընկերության տնօրեն Հայկ Եսայանը լրագրողներին ներկայացրեց ընկերության առաջիկա պլանները

  • 24-05-2013 16:02:28   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Յուքոմ ընկերության գլխավոր գրասենյակում այսօր ընկերության տնօրեն Հայկ Եսայանը լրագրողներին ներկայացրեց ընկերության առաջիկա պլանները: 

 
Հունիսի 1-ից Յուքոմ ընկերությունը մատուցում է նվեր ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող իր բոլոր բաժանորդներին` ամռան ընթացքում կրկնապատկելով ինտերնետային արագությունները: 
Այսպիսով այս ամռան ընթացքում կգործեն հետևյալ արագությունները. 
U!Net Starter – 16Մբ/վ, 
U!Net Basic – 24Մբ/վ, 
U!Net Ultra – 30Մբ/վ, 
ինչպես նաև Triple Play Classic, Triple Play Rock, Triple Play Jazz փաթեթներում ներառված ինտերնետային արագությունները համապատասխանաբար 30Մբ/վ, 36Մբ/վ, 48Մբ/վ-ով:
Սակագնային փաթեթների գները չեն փոփոխվի:
 
Յուքոմը նաև ավելացնում է հասարակական վայրերում անվճար wifi ծածկույթների աշխարհագրությունը, ամռան ընթացքում Երևանում կավելանան այն վայրեր, որտեղ հասանելի կլինի Յուքոմի արագագործ ինտերնետը: 
Շուտով նաև Ծաղկաձոր քաղաքի ամենաբանուկ հատվածները ծածկված կլինեն անվճար wifi-ով:
 
Շարունակվում է փոքրիկների համար Cartoon Network մանկական ալիքի հետ համատեղ կազմակերպված նկարչական մրցույթը, որի եզրափակիչը կլինի Հունիսի 1-ին:
Անակնկալները սրանով չեն սահմանափակվի. ամռան ընթացքում Յուքոմում կլինեն բազմաթիվ այլ հետաքրքիր նորություններ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play