ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ԱՊԱԳԱՅ ԱՆՈՐՈՇՈՒԹԻՒՆՆԵՐԸ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ԱՊԱԳԱՅ ԱՆՈՐՈՇՈՒԹԻՒՆՆԵՐԸ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ

  • 25-05-2013 16:28:27   | Սիրիա  |  Վերլուծություն

Վերջին տա­րինե­րի ըն­թացքում Օքսֆոր­տի հա­մալ­սա­րանի Արե­ւելա­գիտու­թեան բաժնի Հա­յագի­տու­թեան ամ­պիոնը կազ­մա­կեր­պում  է բազ­մա­թիւ սե­մինար­ներ եւ դասախօ­սու­թիւններ, որոնք նուիրուած են հայ ժո­ղովրդի պատ­մութեան եւ մշա­կոյ­թի զա­նազան հար­ցե­րի քննարկմանն ու ու­սումնա­սիրու­թեանը: Այս տա­րի նոյնպէս մի շարք հան­դի­պումներ եւ յի­շար­ժան իրա­դար­ձութիւններ տե­ղի ու­նե­ցան, որոնց թւում կա­րելի է նշել Սփիւռքում հա­յապահ­պա­նու­թեան հար­ցե­րին նուիրուած՝ Օքսֆոր­տի հա­մալ­սա­րանի դա­սախօս, հա­սարա­կական գի­տու­թիւննե­րի դոկ­տոր Հրաչ Չի­լին­կի­րեանի սե­մինար-դա­սախօ­սու­թիւննե­րի շար­քը, Գրի­գոր Մա­գիստրո­սի եւ Գրի­գոր Նա­րեկա­ցու գրա­կան ժա­ռան­գութեան վե­րաբե­րեալ դա­սախօ­սու­թիւննե­րը, Օքսֆոր­տում առա­ջին հայ­կա­կան պա­տարա­գի մա­տու­ցումը եւ այլն: 
Ու­սումնա­կան տա­րուայ վեր­ջին մի­ջոցա­ռումնե­րի շար­քը բա­ցուեց Դոկտ. Հրաչ Չի­լին­կի­րեանի դա­սախօ­սու­թեամբ, որի վեր­նա­գիրն էր՝ «Տա­րածաշրջա­նային հա­կամար­տութիւննե­րը եւ ապա­գայ անո­րոշու­թիւննե­րը. Սփիւռքա­հայ հա­մայնքնե­րը Ժա­մանա­կակից Մի­ջին Արե­ւել­քում»: Այս դա­սախօ­սու­թիւնը ար­ծարծեց մի շարք կա­րեւոր հար­ցեր, որոնք վե­րաբե­րում էին հայ­կա­կան հա­մայնքնե­րի ներ­կայ խնդիր­նե­րին, ինչպէս նաեւ նրանց ապա­գային:
 
Դա­սախօ­սու­թեան նե­րածա­կան մա­սում Դոկտ. Չի­լինկի­րեանը ներ­կա­յաց­րեց մի շատ հե­տաքրքիր քար­տէզ, որը պատ­կե­րում էր հայ­կա­կան մեծ հա­մայնքա­յին կենտրոն­նե­րը Մի­ջին Արե­ւել­քում: Դրանց մեծ մա­սը հիմ­նուել է 1915 թ.-ին Ցե­ղաս­պա­նու­թիւնից փրկուած Հա­յերի կող­մից, սա­կայն նրանց թւում կան նաեւ այնպի­սի հա­մայնքներ, օրի­նակ` Եղու­սա­ղէմի հայ հա­մայնքը, որի ար­մատնե­րը հաս­նում են Ա. դար: Ու­շագրաւ է այն փաս­տը, որ դրանք բո­լորը գտնւում են քա­ղաքա­կանա­պէս ոչ կա­յուն գօ­տում` Սի­րիայում, Լի­բանա­նում, Իրա­քում, Պա­ղես­տի­նում եւ այլն, եւ շատ ու շատ մար­դիկ, ինչպէս օրի­նակ բազ­մա­թիւ Սի­րիահա­յեր, այժմ կանգնած են լուրջ փոր­ձութիւննե­րի առ­ջեւ, որոնք իրենց հեր­թին վտանգ են հանդիսանում հայ­կա­կան հա­մայնքնե­րի յե­տագայ գո­յատեւ­ման հա­մար: Տա­րածաշրջա­նը կա­րեւոր է նաեւ նրա­նով, որ այստեղ են գտնւում Հայ Առա­քելա­կան Եկե­ղեցու չորս պատ­րիար­քա­կան աթոռ­նե­րից երե­քը` Հա­յոց Մե­ծի Տան Կի­լիկիոյ Կա­թողի­կոսու­թիւնը Ան­թի­լիասում, Եղու­սա­ղէմի եւ Կոնստանդնու­պոլսի Հա­յոց Պատ­րիար­քութիւննե­րը: Սրա հետ մէկ­տեղ, այստեղ են գոր­ծում Հայ Կա­թողիկ Եկե­ղեցու Պատ­րիար­քութիւնն ու Հայ Աւե­տարա­նական Եկե­ղեցի­ների միու­թիւնը:
 
Այս պա­հին հայ­կա­կան հա­մայնքներ կան Մի­ջին Արե­ւել­քի 10 երկրնե­րում` Իրա­նում, Լի­բանա­նում, Սի­րիայում, Թուրքիայում, Եգիպ­տո­սում, Իրա­քում, Իս­րա­յէլա-պա­ղես­տի­նեան տա­րածքնե­րում, Քուէյթում, Յոր­դա­նանում եւ Միացեալ Արա­բական Էմի­րու­թիւննե­րում: Դոկտ. Չի­լին­կի­րեանի ու­սումնա­սիրած տուեալ­նե­րի հա­մաձայն՝ այս երկրնե­րում ապ­րող Հա­յերի թի­ւը` 1975 թ.-ին, կազ­մում էր մօտ 625 հա­զար մարդ, սա­կայն վեր­ջին տա­րինե­րին այն զգա­լիօրէն նուազել է` 2008 թ.-ին հաս­նե­լով մօ­տաւո­րապէս 320 հա­զարի, եւ այս տուեալ­նե­րը դեռ հա­շուի չեն առ­նում վեր­ջին տա­րինե­րի բուռն իրա­դար­ձութիւննե­րը Եգիպ­տո­սում, Սի­րիայում եւ Իրա­քում, որոնք ստի­պեցին բազ­մա­թիւ հայ ըն­տա­նիք­նե­րին գաղ­թել այլ երկրներ: Իհար­կէ, տա­րածաշրջա­նային քա­ղաքա­կան լուրջ ճգնա­ժամը կար­ծես թէ հիմ­նա­կան պատ­ճառ պէտք է հան­դի­սանայ այս ար­տա­գաղ­թի հա­մար, սա­կայն, ինչպէս նշեց Դոկտ. Չի­լին­կի­րեանը, դա խնդրի միայն մէկ մաս­նիկն է կազ­մում, քա­նի որ զա­նազան ներ­հա­մայնքա­յին, ինչպէս նաեւ ար­տա­քին խնդիր­ներ ան­մի­ջակա­նօրէն ազ­դում են այս իրա­վիճա­կի վրայ:
 
ՆԵՐ­ՔԻՆ ԽՆԴԻՐ­ՆԵ­ՐԸ ԵՒ ՀԱՐ­ՑԵ­ՐԸ
Ինչպէս ընդգծեց Դոկտ. Չի­լինգի­րեանը, ներ­քին խնդիր­նե­րը սեր­տօ­րէն կա­պուած են երեք հաս­տա­տու­թիւննե­րի հետ, որոնք հայ հա­մայնքնե­րի պահ­պա­նու­թեան եւ զար­գացման հա­մար կա­րեւո­րագոյն դեր են խա­ղում: Առա­ջինը` դա ան­կասկած եկե­ղեցին է, որի շուրջ հիմ­նա­կանում հա­մախմբւում են հա­մայնքնե­րը, եւ որը մի շարք երկրնե­րում ներ­կա­յաց­նում է հա­մայնքի շա­հերը քա­ղաքա­կան եւ իրա­ւական դաշ­տե­րում: Երկրորդ հաս­տա­տու­թիւնը՝ հայ­կա­կան դպրոցն է, որն զբաղ­ւում է երի­տասարդ սե­րունդնե­րի դաս­տիարա­կու­թեամբ եւ Հա­յոց լե­զուի ու մշա­կոյ­թի պահ­պանմամբ: Եւ վեր­ջի­նը՝ հա­յալե­զու զան­գուածա­յին լրա­տւու­թեան մի­ջոց­ներն են, որոնք իրա­զեկում են հա­մայնքի ներ­կա­յացու­ցիչնե­րին նրանց յու­զող զա­նազան հար­ցե­րի շուրջ: Սա­կայն այս հաս­տա­տու­թիւննե­րից իւ­րա­քան­չիւրն իր խնդիր­ներն ու­նի:
Եկե­ղեցին փոր­ձում է դի­մակա­յել 21րդ դա­րի հա­սարա­կական եւ քա­ղաքա­կան փո­փոխու­թիւննե­րին, որոնք աւե­լի են սահ­մա­նափա­կում Եկե­ղեցու նշա­նակու­թիւնը այդ աս­պա­րէզ­նե­րում, եւ ժա­մանակ առ ժա­մանակ շա­հերի բա­խումներ են տե­ղի ու­նե­նում կրօ­նական եւ աշ­խարհիկ հաս­տատու­թիւննե­րի մի­ջեւ: Ամէն դէպ­քում, ներ­կա­յումս Եկե­ղեցին հան­դի­սանում է հայ­կա­կան հա­մայնքնե­րի կո­րիզը Մի­ջին Արե­ւել­քում եւ գործուն կերպով նպաս­տում է մշա­կու­թա­յին ժա­ռան­գութեան պահ­պանմա­նը: Կա­րեւոր է նաեւ նշել, որ մին­չեւ այժմ կրօ­նը հան­դի­սանում է այն մաս­նի­կը, որով Հա­յերին տա­րան­ջա­տում են մնա­ցած փոք­րա­մաս­նութիւննե­րից, եւ որը ընդգծում է Հա­յերի ինքնու­թիւնը մահ­մե­դական երկրնե­րում:
 
Հայ­կա­կան դպրոց­նե­րի խնդիր­նե­րը եւս բազ­մա­թիւ են: Հայ բնակ­չութեան թուի նուազ­ման ար­դիւնքում դպրոց­նե­րի թի­ւը նոյնպէս նուազել է: Կա­րեւո­րագոյն հան­գա­մանքնե­րից մէ­կը այն է, որ շատ դպրոց­ներ դժուարա­նում են տալ երե­խանե­րին բարձրա­կարգ գի­տելիք­ներ, որոն­ցով նրանք կը կա­րողա­նան ըն­դունուել բարձրա­գոյն ու­սումնա­կան հաս­տա­տու­թիւններ տուեալ երկրնե­րում: Զգաց­ւում է նաեւ մաս­նա­գէտ­նե­րի, դա­սագրքե­րի ու հա­մապա­տաս­խան յար­մա­րու­թիւննե­րի պա­կաս: 
Հա­յալե­զու մա­մու­լը, որը հիմ­նա­կանում ներ­կա­յաց­նում է հայ­կա­կան քա­ղաքա­կան կու­սակցու­թիւննե­րի տե­սան­կիւննե­րը, եւս ճգնա­ժամ է ապ­րում: Պատ­ճառնե­րից մէկն այն է, որ հա­յերէն կար­դա­ցող­նե­րի, ինչպէս նաեւ լրագ­րողնե­րի թի­ւը զգա­լիօրէն նուազել է: Տնտե­սական հար­ցե­րը եւս կարեւոր են, քան­զի ոչ մի պար­բե­րական ֆի­նան­սա­պէս շա­հաւէտ չէ. գու­ցէ բա­ցառու­թիւն է կազ­մում Պոլսոյ «Ակօս» շա­բաթա­թեր­թը, որի ըն­թերցող­նե­րի մե­ծամաս­նութիւ­նը թուրք մահ­մե­դական­ներն են, եւ որը դիտ­ւում է որ­պէս Թուրքիայում ժողովրդավարութիւն քա­րոզող մի մար­մին:
 
ԱՐ­ՏԱ­ՔԻՆ ԽՆԴԻՐ­ՆԵ­ՐԸ ԵՒ ՀԱՐ­ՑԵ­ՐԸ
 
Տա­րածաշրջա­նի ընդհա­նուր ան­կա­յուն ընկերա-քա­ղաքա­կան եւ տնտե­սական վի­ճակը էական խնդիր է հան­դի­սանում հայ­կա­կան հա­մայնքնե­րի բար­գա­ւաճ­ման հա­մար: Տար­բեր պա­տերազ­մա­կան իրա­դար­ձութիւննե­րը ստեղ­ծում են անվտան­գութեան լուրջ խնդիր­ներ եւ վտան­գում են հա­մայնքնե­րի ֆի­զիկա­կան գո­յատե­ւու­մը, որի ար­դիւնքում բազ­մա­թիւ հայ գոր­ծա­րար­ներ ու զա­նազան բնա­գաւառ­նե­րի մաս­նա­գէտ­ներ ստի­պուած են լի­նում լքել մի­ջին արե­ւելեան երկրնե­րը: Վեր­ջին տա­րինե­րի իս­լա­միս­տա­կան ծայ­րա­յեղա­կան­նե­րի թուի եւ ազ­դե­ցու­թեան աճը աւե­լի է բար­դացրել այս իրա­վիճա­կը, քա­նի որ պե­տու­թիւնը դժուարա­նում է լիովին ապա­հովել քրիս­տո­նեայ բնակ­չութեան անվտան­գութիւ­նը:
Ինչպէս նշեց Դոկտ. Չի­լին­կի­րեանը, առաջ­նա­յին խնդիր է նաեւ այն, որ որոշ երկրնե­րում պե­տու­թիւնը ուղղա­կիօրէն ձե­ւաւո­րում է հայ­կա­կան դպրոց­նե­րի ու­սումնա­կան ծրագ­րե­րը, որի ար­դիւնքում Հա­յոց լե­զուի, կրօ­նի եւ պատ­մութեան ու­սումնա­սիրու­թեանը շատ քիչ ժա­մեր են յատ­կացւում:
Շատ երկրներ նոյնպէս սահ­մա­նափա­կումներ են մտցրել պե­տական եւ այլ կա­րեւոր հա­սարա­կական մար­միննե­րում ոչ-մահ­մե­դական­նե­րի մաս­նակցու­թեան հա­մար: Սա ամ­րագրուած է այդ պե­տու­թիւննե­րի սահ­մա­նադ­րութեան մէջ եւ նպաս­տում է ազ­գա­յին եւ կրօ­նական խտրա­կանու­թեան տա­րած­մա­նը, ինչի ար­դիւնքում՝ փոք­րա­մաս­նութիւննե­րի համարկու­մը, որը քա­րոզ­ւում է պե­տական մար­միննե­րի կող­մից, էլ աւե­լի անի­րատե­սական է դառ­նում:
 
ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ
Աւար­տե­լով իր դա­սախօ­սու­թիւնը՝ Դոկտ. Չի­լին­կի­րեանն ար­տա­յայ­տեց իր մտա­վախու­թիւնը, որ մի­ջին արե­ւելեան երկրնե­րի հայ հա­մայնքնե­րի ապա­գան մնում է շատ անո­րոշ եւ տագ­նա­պալի: Ներ­քին խնդիր­նե­րը եւ ար­տա­քին բազ­մա­թիւ ճնշումներն ու սահ­մա­նափա­կումնե­րը լուրջ վտանգ են հան­դի­սանում հայ հա­մայնքնե­րի գո­յատեւ­ման հա­մար, եւ այս իրա­վիճա­կը Ցե­ղաս­պա­նու­թիւնից մէկ դար յե­տոյ կա­րող է յան­գեցնել տա­րածաշրջա­նում բազ­մա­դարեայ ար­մատներ ու­նե­ցող հայ հա­մայնքնե­րի մշա­կու­թա­յին ժա­ռան­գութեան կորստին:
 
Դաւիթ Զաքարեան 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play