Հարց, որն ուղղակի «տապալեց» վարչապետին


Հարց, որն ուղղակի «տապալեց» վարչապետին

  • 27-05-2013 16:05:30   | Հայաստան  |  Քաղաքական



Ռ-էվոլյուցիա հեղինակային հաղորդման հյուրն էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, և բնական է ամբողջ հաղորդումը կառուցված էր տնտեսական ոլորտին վերաբերող խաչմերուկային հարցերի վրա: Նախապես ասեմ պատասխանները, ըստ իս, ոչ մի արժեքավոր էլեմենտ իրենց մեջ չէին պարունակում, ժողովրդական լեզվով ասած սովորական «կռուտիտ էր»: Սակայն հաղորդավարը հաղորդման 37-րդ րոպեին հարց տվեց, որով կարելի է ասել վերջ դրեց այս «կռուտիտին»: Եվ այսպես`
 
Հաղորդավար` «օրինակ նշում են, որ Ձեր ձայնը տաք տեղից է գալիս, Ձեր երեխաները Իսպանիայի քաղաքացիներ են և Դուք շատ ապահովված եք այդ առումով, ինչու՞ պետք է ՀՀ քաղաքացին վստահի Ձեր խոսքին...»
 
Վարչապետ` -«որպեսզի ՀՀ քաղաքացին վստահի ինձ, իմ կինը և երեխաները պետք է սոված, աղքատ ապրեն հա՞, այդ դեպքում Հայաստանի քաղաքացին ինձ կվստահի հա՞ , իմ երեխաները և իմ կինը ՀՀ քաղաքացիներ են և մենք ապրում ենք համեստ ....»:
 
Հաղորդավար` -«շնորհակալ եմ պր-ն վարչապետ հուսամ, որ մեր հռուստադիտողը կհավատա Ձեր ամբողջ խոսքին...»
 
Հարգելի ընթերցող` միայն այն փաստը, որ երկրի համար այս սոցիալ տնտեսական ծանր պայմաններում Տիգրան Սարգսյանի ընտանիքը գտնվում է Իսպանիայում հայրենիքից հեռու, և վայելում է զարգացած եվրոպացուն հարիր կյանք` դա արդեն հերիք է, որպեսզի մենք եզրակացնենք, թե, ինչ տեսլական ունի Վարչապետը տվյալ հարցի շուրջ: Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե նրա ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ են, թե, ոչ, կարևորը, որ նրանք չեն ապրում այն կյանքով որով ապրում են հարյուր հազարավոր հայ ընտանիքներ`այսինքն սոված, աղքատ անընդհատ բուժման կարիքների մեջ...:
 
Փորձենք մի հարց էլ մենք տանք Տիգրան Սարգսյանին `-Հարգելի Տիգրան Սարգսյան, երբ հնչեցնում եք, որ ինչ է ամպայման անհրաժեշտ է, որ իմ ընտանիքը վատ ապրի, որպեսզի ինձ վստահեն, հիշեք Ձեր կոլեգա Ալեքսանդր Մյասնիկյանին, որը Հայաստանի համար այն ժամանակ ծայրաստիճան ծանր օրերին իր ապրուստով ոչ մի բանով չէր տարբերվում սովորական քաղաքացուց: Թող ռոմանտիկ չթվա, բայց նա իր օրապահիկից կիսվում էր նույն կառավարության շենքի հավաքարարների հետ, այն շենքի, որտեղ Դուք հանգիստ նստած ժպտալով կառավարում եք: Հիշեք, որ այն ժամանակ Մյասնիկյանի հետ կապված մի հետաքրքիր պատմություն եղավ, որը շատ տեղին է այստեղ պատմելու համար` «Կառավարության շենքի մոտ հավաքվել էին տասնյակ բանվորներ և գյուղացիներ, և գիտեք նրանց պահանջը, որն էր, ահա ներկայացնում եմ Ձեզ`-«Ընկեր Մյասնիկյան մենք գիտենք դուք վատառողջ եք, մենք պահանջում ենք, որպեսզի Դուք անհապաղ գնաք բուժվելու»:
 
Հ.Գ –ճիշտ է Ձեր նստավայրի մոտ էլ են հավաքվում հաճախ, բայց պահանջներն են ուրիշ` Այլևս չենք դիմանում, այսպես ապրել անհնար է, կառավարությունը ոչինչ չի անում... և այսպես շարունակ:
 
Կարեն Թումանյան
Maxinfo
Նոյյան տապան  -   Քաղաքական