«Զարտպրինտ» տպագրատունը հայտարարել է «Վերականգնենք երեխաների մանկությունը» ակցիան


«Զարտպրինտ» տպագրատունը հայտարարել է «Վերականգնենք երեխաների մանկությունը» ակցիան

  • 01-06-2013 13:59:58   | Հայաստան  |  Բարեգործություն

«Զարտպրինտ» տպագրատունը հունիսի 1-ի առթիվ հայտարարել է «Վերականգնենք երեխաների մանկությունը»
ակցիան, մեկ ամսվա եկամուտի 10%-փոխանցելով վերականգնողական բուժման կարիք ունեցող փոքրիկներին: Ընկերությունը կոչ է անում մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին, բարեգործական կազմակեպություններին, անհատներին և խմբերին միանալ նախաձեռնությանը և աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաներին:
Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 8000 երեխա:  Նրանց մեծ մասն ունի վերականգնողական մշտական ծառայությունների կարիք, սակայն պետական միջոցներով բուժումը կազմակերպվում է միայն տարին երկու անգամ: Հետևողական բուժման դեպքում երեխաների մեծ մասն ունի վերականգնվելու և ինքնուրուն տղաշարժվելու իրական հնարավորություն: «Հայ մայրեր» կազմակերպության (http://haymayrer.am) ջանքերով մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար իրականացվում է հիպոթերապիայի (ձիավարություն) և ջրային թերապիայի պարապմունքներ, ինչն ամրացնում է երեխաների մկանային համակարգը և դրական ազդեցություն է ունենում նրանց մտավոր զարգացման վրա: Մեկ ամիս շարունակ այդ պարապմունքներին մասնակցելու համար փոքրիկներից յուրաքանչյուրին անհրաժեշտ է  40.000 դրամ: 
«Մենք կարող եք օգնել, որպեսզի այս փոքրիկներն իրենց հասակակիցների հետ մանկապարտեզ, դպրոց հաճախեն և դառնան մեր հասարակության լիարժեք անդամը: Այս դեպքում նույնիսկ փոքրիկ օգնությունը մեծ նշանակություն ունի»,- նշում է «Զարտպրինտ» ՍՊԸ գործադիր տնօրեն Զառա Բաթոյանը:
 
«Հայ մայրեր» կազմակերպության բանկային տվյալներն են`
Ամերիաբանկ
1570015189660100 Հայկական դրամ
1570015189660101 ԱՄՆ դոլար
1570015189660146 ԵՎՐՈ
1570015189660158 Ռուսական ռուբլի
 
«Զարտպրինտի» մասին (www.zartprint.am)
 
«Զարտպրինտն» իրականացնում է թվային և օֆսեթ տպագրություն, ձևավորում և հրատարակում է գրքեր, բուկլետներ, այցեքարտեր, օրացույցներ, պաստառներ, հրավիրատոմսեր և այլն: Ընկերությունում գործում է զեղչերի և արտոնյալ ծառայությունների ճկուն համակարգ հասարակական և բարեգործական կազմակերպությունների համար: «Զարտպրինտի» նպատակը ոչ միայն հաջող բիզնես վարելն է, այլ նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար աշխատանքի հնարավորություն ստեղծելը: 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play