Մագնիսական փոթորիկը կարող մի շարք խնդիրների պատճառ դառնալ
01-06-2013 14:39:29 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Ռոսհիդրոմետ» կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ Արեգակնային պլազմայի (լիցքավորված մասնիկների) արտահոսքի պատճառով Երկրում մագնիսական փոթորիկ է սկսվել և գեոմագնիսական տատանումների ինդեքսը Kp սանդղակով հասնում է 6-ի: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
Մագնիսական փոթորիկը ԱՄՆ օվկիանոսի եւ տիեզերքի եղանակի կանխատեսումների ազգային վարչության (NOAA) տվյալներով՝ կարող է բարձր լայնություններում խնդիրներ առաջացնել բարձրվոլտային էլեկտրամատակարարման հետ կապված և ռադիոկապի խափանումների պատճառ դառնալ: Իսկ այդ պայմաններում Բեւեռափայլը տեսանելի կլինի նույնիսկ Նյու Յորքի լայնությունից: