ՀՊՃՀ 12 ուսանողներ արժանացան 200 ԱՄն դոլարի չափով կրթաթոշակների


ՀՊՃՀ 12 ուսանողներ արժանացան 200 ԱՄն դոլարի չափով կրթաթոշակների

  • 01-06-2013 17:53:29   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Չխախտելով 17 տարվա բարի ավանդույթը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) լավ բարեկամ ”Վարդանանց ասպետներ” կազմակերպությունը 200 ԱՄՆ դոլարի չափով կրթաթոշակներ հատկացրեց ՀՊՃՀ 12 ուսանողների:
Այսօր ՀՊՃՀ այցելած “Վարդանանց ասպետներ” կազմակերպության ավագ սպարապետ Ն. Աթինիզյանն անձամբ ուսանողներին հանձնեց կրթաթոշակները:
Ողջունելով ուսանողներին և դեկաններին` Ն. Աթինիզյանը նշեց, որ մեծագույն հաճույք է Երևանում գտնվելը և կրթաթոշակների հանձնման արարողությանը մասնակցելը: Նա ուսանողներին կոչ արեց սփյուռքի հայության հետ համատեղ գործակցել և հայանպաստ ծրագրեր իրականացնել: 
ՀՊՃՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ս. Աղբալյանը Ն. Աթինիզյանին փոխանցեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի շնորհակալական նամակը, որտեղ մասնավորապես նշված է. “Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) շնորհակալություն է հայտնում Ձեզ և Ձեր կազմակերպության բոլոր աշխատակիցներին, այդ թվում պարոն Վ. Սեդրակյանին և տիկին Սիրանուշ Հովհաննիսյանին, որոնց միջոցով համալսարանի 12 ուսանողներ ստացան հերթական կրթաթոշակը, յուրաքանչյուրը 200 ամերիկյան դոլլարի չափով”: Իրենց հերթին կրթաթոշակ ստացած բոլոր ուսանողներն երախտիքի խոսքը հայտնեցին ավագ սպարապետին` խոստանալով կրթաթոշակն օգտագործել ի նպաստ մասնագիտության մեջ հմտանալու:
ՀՊՃՀ պրոռեկտոր Սուրեն Աղբալյանի տեղեկացմամբ` կրթաթոշակակիր ուսանողներն ընտրվել են հաշվի առնելով ուսման մեջ առաջադիմությունը, սոցիալական վիճակը և կարգապահությունը: 
 
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ
կապերի և տեղեկատվության բաժին
Վերոնիկա Խորասանյան
Տերյան 105, ք. Երևան, ՀՀ
(+374 10) 56 79 68,
(+374 77) 46 26 06
prg@seua.am
www.seua.am
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play