Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ սեյսմիկ կայանների տեղակայման աշխատանքները շարունակվում են


Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ սեյսմիկ կայանների տեղակայման աշխատանքները շարունակվում են

  • 03-06-2013 15:23:09   | Արմավիրի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ անգլիական արտադրության GURALP-6TD մակնիշի 6 թվային սեյսմիկ կայանների տեղակայման մեծածավալ և բարդ մասնագիտական աշխատանքները շարունակվում են:

Օրերս ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալությունում քննարկվեցին միկրոսեյսմիկ աղմուկի ֆոնային չափումների նախնական արդյունքները:

Որոշվեց չափումները շարունակել Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործող սեյսմիկ հեռաչափական «Մեծամոր», «Վանանդ», «Ամբերդ» և «Կապուտան» դիտակետերում, ինչպես նաև հիմնել 2 նոր դիտակետ` Նարեկ և Լեռնագոգ համայնքներում:

Սեյսմիկ դիտակայան հիմնելու համար անհրաժեշտ է ապահովել. 
ա) դիտակետում սեյսմիկ աղմուկի հնարավորինս նվազագույն ֆոնային մակարդակ.
բ) սեյսմիկ կայանների անխափան կապը (ինտերնետ, ռադիոկապ եւ այլ).
գ) դիտակետի ապահովությունն ու անվտանգությունը:

Ստացված մեծածավալ տվյալներն իրական ժամանակում կհաղորդվեն ՍՊԾ տվյալների հավաքման, մշակման և վերլուծության կենտրոն։ Անհրաժեշտ տվյալները կհաղորդվեն նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play