Ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների ու արտահանումների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների, ընթացքի և գյուղատնտեսական մթերքի


Ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների ու արտահանումների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների, ընթացքի և գյուղատնտեսական մթերքի

  • 05-06-2013 16:17:39   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը այսօր հրապարակել է տվյալներ` ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի  մթերումների ու արտահանումների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների, ընթացքի և գյուղատնտեսական մթերքի  տոնավաճառների վերաբերյալ.
 
 
             1. Ընթացիկ տարվա մթերման և արտահանման նախապատրաստական աշխատանքներ
 
       
- Կատարվել է պտուղբանջարեղենի մթերումների կանխատեսվող ծավալների մոնիթորինգ, ըստ որի 2013 թվականի մթերման պահանջարկը կազմում է շուրջ 59443.0 տոննա բանջարեղեն, որից՝ 52224.0 տոննա լոլիկ և 28284.0 տոննա պտուղ, որից՝ 4386.0 տոննա խնձոր, 5508.0 տոննա դեղձ, 10789.0 տոննա ծիրան և 7601 տոննա այլ պտուղ: Վերամշակող ընկերությունների կողմից պտղի և բանջարեղենի մթերումների պահանջարկը շուրջ 28.5 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի մթերման ծավալները, մասնավորապես` 25.9 տոննայով լոլիկինը, 1.9 հազ. տոննայով ծիրանինը և 4.2 հազ. տոննայով այլ պտղինը:
 
- Պտուղբանջարեղենի մթերումների գործընթացը կանոնակարգելու նպատակով         ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան գրությամբ վերամշակող ընկերություններին առաջարկվել է սկսել գյուղացիական տնտեսությունների հետ հումքի գնման պայմանագրերի կնքումը` ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված և տրամադրված պտուղբանջարեղենի մթերումների օրինակելի պայմանագրի ձևի հիման վրա:  
 
- Պտուղբանջարեղենի մթերման կանխատեսվող ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ մարզպետարաններին և նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին` մարզի գյուղացիական տնտեսություններին տեղեկացնելու, վերջիններիս ու վերամշակող ընկերությունների միջև հումքի գնման պայմանագրերի կնքման գործընթացի հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
 
         
           2. Պտուղբանջարեղենի և խաղողի գնման պայմանագրերի կնքման գործընթաց
 
 
        Ընթացքի մեջ է ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը:
 
         Սույն թվականի հունիսի 4-ի դրությամբ կնքվել է 8811 պայմանգիր, որից 8580-ը՝ խաղողի և 231-ը՝ պտուղբանջարեղենի գնման:
 
        Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է կանխավճար, բուժանյութեր և այլ օժանդակություն:
 
        Պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է:
 
 
          3. Մթերում
 
 
 
          Ընթացիկ տարում սկսվել է պտուղբանջարեղենի մթերումները: Հիմնականում մթերվում է վայրաճ բանջարեղեն (շուշան, բոխի, սինդրիկ և այլն), խաղողի տերև, վարդ և ելակ:
 
          2012 թվականին պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող 40-ական ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 215.7 հազար տոննա պտուղբանջարեղեն (շուրջ 4.6 մլրդ. դրամի) և խաղող (շուրջ 22.2 մլրդ. դրամի), այդ թվում` 33.6 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 26.2 հազար տոննա լոլիկ, 25.5 հազար տոննա պտուղ, որից՝ 8.8 հազար տոննա ծիրան, 6.2 հազար տոննա դեղձ և 156.6 հազար տոննա խաղող:
 
            2011 թվականին մթերվել է շուրջ 194.2 հազար տոննա պտուղբանջարեղեն (շուրջ 4.8 մլրդ. դրամի) և խաղող (շուրջ 17.0 մլրդ. դրամի), այդ թվում` 51.0 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 44.2 հազար տոննա լոլիկ, 14.3 հազար տոննա պտուղ, որից՝ 2.8 հազար տոննա ծիրան, 1.7 հազար տոննա դեղձ և 128.9 հազար տոննա խաղող:
 
          2012թ-ին խաղողի մթերման 1կգ-ի միջին գինը կազմել է 142.1 դրամ, նախորդ տարվա 131.9 դրամի համեմատությամբ:
 
 
 
4. 2012թ. մթերումների դիմաց կատարվող վճարումները
 
 Մթերող ընկերությունների մեծ մասը վճարումները կատարել են անմիջապես գնման պահին կամ մինչև 7-10 բանկային օրերի ընթացքում, մյուսները` վճարումները ավարտել են մինչև 2012 թվականի ավարտը:
 
 
 
 5. Արտահանում
 
2013 թվականի հունիսի 6-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 11598.7 տոննա պտուղբանջարեղեն, որից`  2.6 տոննա ծիրան, 1327.0 տոննա խաղող, 626.0 տոննա խնձոր, 104.7 տոննա կեռաս և 9327.3 տոննա բանջարեղեն,  5687.6 տոննա կարտոֆիլ:
 
 2012 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 1687.5 տոննա պտուղբանջարեղեն, որից`  847.9 տոննա խաղող, 13.6 տոննա խնձոր, 79.5 տոննա կեռաս և 746.1 տոննա բանջարեղեն,  24.6 տոննա կարտոֆիլ:
 
 2012 թվականին հանրապետությունից արտահանվել է 31282.1 տոննա պտուղբանջարեղեն, որից`  12628.7 տոննա ծիրան,  10407.1 տոննա խաղող, 1597.0 տոննա դեղձ, 1104.8 տոննա կեռաս, 469.0 տոննա սալոր:
 
         
 
6. Գյուղատնտեսական մթերքի տոնավաճառներ
 
Գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի, բանջարեղենի և խաղողի իրացման նպատակով մթերումների գործընթացին զուգահեռ աշխատանքներ են իրականացվել նաև դրանց վաճառքի աջակցության ուղղությամբ:
 
2012 թվականի հունիսի 30-ից Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում, օգոստոսի 19-ից՝ «Կենտրոն» վարչական շրջանի Մովսես Խորենացու փողոցում (պարփակված Տիգրան Մեծի և Ագաթանգեղոսի փողոցներով), իսկ տարեվերջին՝ «Մալիբու» սրճարանի տարածքում յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Տոնավաճառներին մասնակցել են            ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացրել բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառներին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվել են մասնակցության հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառներին թույլատրվել է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստել են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Բացի այդ, միջնորդների ներկայությունը տոնավաճառներին բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվել է վերահսկողություն: Տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրվել են հարմարավետ տաղավարներ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: Տոնավաճառների տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվել է     ՀՀ ոստիկանության կողմից: Տոնավաճառների ավարտին կազմակերպվել են տարածքի մաքրման աշխատանքները:
 
Տոնավաճառը գյուղատնտեսական մթերքների մյուս գործող շուկաների համեմատությամբ երևանաբնակ քաղաքացիների համար  այլընտրանք է, քանի որ այնտեղ բացառված էր առևտրային միջնորդների մասնակցությունը, իրացվում է թարմ մթերք անմիջապես արտադրողների կողմից` համեմատաբար մատչելի գներով: Վերջինս նպաստում էր գյուղացիական մթերքների իրացման գնաճի կանխմանը:
 
Հունիսի 8-ին Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի 15 հասցեում  <<Մալիբու>> սրճարանի հարակից տարածքում, կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play