Հայաստանի յոթ ԲՈՒՀ-երում անցկացվել է «Կարիերայի օր» միջոցառումը


Հայաստանի յոթ ԲՈՒՀ-երում անցկացվել է «Կարիերայի օր» միջոցառումը

  • 07-06-2013 13:30:36   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացմանև շուկայի մրցունակության ծրագրի (Ի-Դի-Էմ-ՍԻ ծրագիր) աջակցությամբ Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը (այսուհետ՝ ԴԱՆ միություն) ապրիլի 26-ից մայիսի 17-ը Հայաստանի ԲՈՒՀ-երում կազմակերպեց «Կարիերայի օր» միջոցառումը։
Միջոցառման հիմնական նպատակն էր նպաստել դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտում մասնավոր հատված–ԲՈՒՀ կապի ամրապնդմանը, աջակցել ոլորտի համար մասնագետներ պատրաստող ֆակուլտետների ուսանողների և շրջանավարտների զբաղվածությանը և համապատասխանեցնել նրանց հմտությունները աշխատաշուկայի պահանջներին։
«Կարիերայի օր» միջոցառումը անցկացվեց Հայաստանի հետևյալ յոթ ԲՈՒՀ-երում՝
Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան,  
Երևանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջ, 
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոն, 
Երևանի պետական համալսարան, 
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, 
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա
Մեհրաբյանի անվան Երևանի բժշկական ինստիտուտ։
Միջոցառումներին մասնակցում էին Հայաստանի դեղագործության ոլորտի այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են «Լիկվոր», «Արփիմեդ» «Բիո-ՔիմԿոսմետիք», «Երևանիքիմիա-դեղագործական ֆիրմա» և «Վիտամաքս-Ե» դեղարտադրող ընկերությունները, «Նիբ-Ֆարմ», «ԱգաթաՖարմ» և «Էսկուլապ» դեղատնային ցանցերը, «Լե Լաբողատուաղ Սեղվիե», «Պֆայզեր» և «Աբբոթթ Լաբորատորիս» օտարերկրյա դեղագործական ընկերություններին երկայացուցիչները, դեղերի մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվող «Կուռամուս» ընկերությունը, ինչպես նաև տարածաշրջանում միակ ուսումնական «ՋիԷքսՊի» գերազանցության կենտրոնը։
Միջոցառումը նշված ԲՈՒՀ-րի ուսանողներին բացառիկ հնարավորություն տվեց ծանոթանալու Հայաստանի դեղագործության ոլորտի առաջատար ընկերություններին, անմիջապես շփվել նրանց հետ, ծանոթանալ աշխատանքային պայմաններին, այդ ընկերություններում գործող մասնագիտական պահանջներին և հետագա կարիերան շարունակելու ու անհրաժեշտ վերապատրաստումներն անցնելու հնարավորություններին։
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play