Մանկական զբոսայգում տեղ է ունեցել մարզահամերգային տոնահանդես


 

Մանկական զբոսայգում տեղ է ունեցել մարզահամերգային տոնահանդես

  • 07-06-2013 15:12:38   | Հայաստան  |  ՆՈՐՄԱԼ ՉԷ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզական  միջոցառում է անցկացվել Երևանի Մանկական զբոսայգում։ Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության  մանկապարտեզների ավագ խմբերի այն սաները, ովքեր վարչական փուլը հաղթահարելուց հետո կազմել են վարչական շրջանների հավաքական թիմերը։ 
Մարզական միջոցառման ծրագրում ընդգրկված էին պարանի ձգում, փոխանցումավազք, հեռացատկ տեղից, ինչպես նաև ուժային վարժություններ։ 
Միջոցառման մասնակից բոլոր երեխաները ստացել են նվերներ և մասնակցության հավաստագրեր, իսկ մրցույթի ցուցանիշները կազմակերպիչներին անհրաժեշտ են միայն վերլուծության համար։ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով, մարզական նմանատիպ  միջոցառման նպատակը մարզական տվյալներ ունեցող երեխաներին վաղ տարիքից բացահայտելն է։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կազմակերպիչները միջոցառումը մարզահամերգային տոնահանդես էին կոչել, որն ավարտվեց համերգային ծրագրով։ Ի դեպ, սա ավանդական միջոցառում է և անցկացվում էր 8–րդ անգամ։
 
 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   ՆՈՐՄԱԼ ՉԷ