Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Էդգար Արամյանին
07-06-2013 16:16:09 | Հայաստան | Բարեգործություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Էդգար Արամյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար` հույս հայտնելով, որ այսուհետ էլ նա նույն եռանդով կշարունակի մասնակից լինել ԼՂՀ սոցիալ-տնտեսկան զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: