Ձանետտին հատում է 1000 խաղի սահմանագիծը


Ձանետտին հատում է 1000 խաղի սահմանագիծը

  • 11-05-2011 17:44:16   | Հայաստան  |  Սպորտ
 Չորեքշաբթի կայանալիք «Ինտեր» - «Ռոմա» գավաթային կիսաեզրափակիչը, միլանյան ակումբի ավագ Խավիեր Ձանետտիի համար 1000-րդ հանդիպումը կլինի կարիերայի ընթացքում: Ակումբային մակարդակով արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը հասցրել է անցկացնել 847 հանդիպում, որոնցից 748-ը հենց «Ինտերում»: Ազգային հավաքականների տարբեր տարիքային թիմերում Ձանետտին մասնակցել է 152 հանդիպման: Հավելենք, որ իրենց կարիերայի ընթացքում 1000-ից ավել խաղ են անցկացրել նաեւ Պիտեր Շիլտոնը, Ռեյ Կլեմենսը, Պետ Ջենինգսը, Ալան Բոլլը, Դավիդ Սիմենը, Պաուլո Մալդինին, Անդոնի Սուբիզարետան, Ռոբերտո Կառլոսը եւ Տոմի Հատկինսոնը։
Նոյյան տապան  -   Սպորտ