«ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ի ընթացքում ներկայացվել են Ճանապարհորդության պլանավորման լուծումից մինչև տրանսպորտային հոսքերի կառավարման և տեղեկատվական համակարգեր
«ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ի ընթացքում ներկայացվել են Ճանապարհորդության պլանավորման լուծումից մինչև տրանսպորտային հոսքերի կառավարման և տեղեկատվական համակարգեր
10-06-2013 11:46:44 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ճանապարհորդության պլանավորման լուծումից մինչև տրանսպորտային հոսքերի կառավարման և տեղեկատվական համակարգեր «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ի ընթացքում
Վրացական AzRy, Newtelco Georgia և Navigator կազմակերպությունները կմասնակցեն «ԴիջիԹեք Բիզնես Ֆորում 2013»-ին, որն այս տարի կկայանա հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում:
AzRy-ը Թբիլիսիի տրանսպորտային ինֆորմացիոն համակարգի ստեղծող և սպասարկող ընկերություն է: Ֆորումի ընթացքում կներկայացնի հետևյալ լուծումներն ու համակարգերը.
•“Journey Planner” (ճանապարհորդություն պլանավորող) լուծումը - այն համացանցի վրա հիմնված լուծում է, որը թույլ է տալիս օգտատիրոջը կանգառներից հաշվարկել ճանապարհորդության օպտիմալ պլանը՝ հաշվի առնելով փոխադրամիջոցների ժամանակացույցերը և օգտատերերի այլ նախասիրությունները:
•Թիֆլիսի ուղեվարձի վճարման համակարգը, որը 2006թ.-ից սկսած կիրառվել են Թբիլիսիի մետրոյի, ավտոբուսների ուղեվարձի վճարման համար
•Հանրային փոխադրամիջոցի տեղեկատվական համակարգը, որը տրամադրում է տեղեկություն տարբեր տրանսպորտների երթևեկության մասին
•Դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգը
•Միացյալ դրամական փոխանցումների համակարգը
•Կոմունալ վճարումների իրականացման համակարգ, որը կիրառվել է խոշորագույն վրացական բանկերի համար
Մյուս ընկերությունը` Newtelco Georgia-ն, ֆորումին կներկայացնի տվյալների կենտրոն (Data Centre): ԴիջիԹեք Բիզնես ֆորումին կմասնակցի նաև վրացական ՏՀՏ ոլորտի խոշորագույն լրատվամիջոց Navigator-ը:
Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը: