Վրացական գինիները եւ կոնյակը կրկին արտահանվելու են Ռուսաստան


Վրացական գինիները եւ կոնյակը կրկին արտահանվելու են Ռուսաստան

  • 12-06-2013 07:10:38   | Վրաստան  |  Տնտեսություն
Յոթամյա ընդմիջումից հետո վրացական գինիները եւ կոնյակը կրկին արտահանվելու են Ռուսաստան: Առաջին խմբաքանակը Ռուսաստանի խանութներում կհայտնվի մեկ շաբաթից: 
Ռուսաստանը 2006 թվականին արգելել  էր ներկրել վրացական գինին: Որպես պաշտոնական պատճառ նշվել էր արտադրանքի որակը, սակայն աշխարհում դա ընկալվեց որպես քաղաքական քայլ, որը բխում էր ռուս-վրացական հարաբերությունների սրման ենթատեքստից: 
Առաջինը ռուսական շուկա է մտնելու “Հին Կախեթին”: Ընդհանուր առմամբ  80 ընկերություն է ցանկություն հայտնել  ալկոհոլային խմիչք արտահանել Ռուսաստան:
Գինեգործների կանխատեսումներով, ոլորտի շահույթները խիստ կավելանան: Նրանց վկայությամբ, վրացական գինու արտահանման ցուցանիշը մինչ Ռուսաստանի շուկա մտնելն արդեն վերջին տարում ավելացել է մոտ 40-45%-ով:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն