Բժշկական սարքավորումներով են վերազինվում մայրաքաղաքի բուժհաստատությունները


Բժշկական սարքավորումներով են վերազինվում մայրաքաղաքի բուժհաստատությունները

  • 14-06-2013 14:04:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ Երևան քաղաքի բյուջեով միջոցներ են հատկացվել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով: «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15 -ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բացի այդ, ձեռք է բերվել 2 աուդիոմետր, կարդիոտվիչով  ուլտրաձայնային հետազոտման 3 և  էլեկտրասրտագրության 17 սարք: 
Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման տեսանկյունից հատկապես կարևորվում է կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման սարքերի տրամադրումը, քանի որ նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում այդպիսի սարքավորում երբևէ չի եղել: 
Քաղաքապետարանի կողմից նման աջակցությունը, ինչպես նշում են բուժաշխատողները,  առանձնակի կարևորություն է ստանում, եթե հաշվի առնենք նաև հանգամանքը, որ  տարիներ շարունակ բուժհաստատություններում ներդրումներ չեն իրականացվել, իսկ սարքավորումներն էլ  մաշվել են թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն