Ավելի քան 70 սիրիացի սպա ընտանիքներով քաղաքական ապաստան է խնդրել Թուրքիայից


Ավելի քան 70 սիրիացի սպա ընտանիքներով քաղաքական ապաստան է խնդրել Թուրքիայից

  • 15-06-2013 00:16:20   |   |  Քաղաքական
Ավելի քան 70 սիրիացի սպա ընտանիքներով տեղափոխվել է Թուրքիա եւ քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից:
Այդ մասին հայտնում է Ասոշիեյթեդ Պրեսը՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը: Պաշտոնական տեղեկատվություն այդ մասին դեռեւս չկա:
 
Մինչ այժմ Թուրքիայի տարածքում էր գտնվում մոտ 195 հազար սիրիացի փախստական: Նրանց ճամբարներում կառուցվում են դպրոցներ, բուժկետեր, խաղահրապարակներ, կազմակերպված են սննդի եւ բանկային ծառայություններ, աշխատում են թարգմանիչներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական