Ֆրանսիայում բացվել է «Անրի Վերնոյ» ցուցահանդեսը


Ֆրանսիայում բացվել է «Անրի Վերնոյ» ցուցահանդեսը

  • 18-06-2013 12:54:03   | Ֆրանսիա  |  Մշակույթ

Հունիսի 17-23-ը  Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարությունը «Terre d` Armenie» կազմակերպության, «ARARAT TV»-ի տնօրեն  Ռիչարդ Ֆինդիկյանի, Մարսելի փոխքաղաքպետ, «Didier Parakian» բրենդի հիմնադիր  Դիդիե  Պարակյանի, Մարսելի Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական  պալատի, և Մարսելի 13, 14-րդ թաղամասերի թաղապետ, Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան ղեկավար  Կարո Հովսեփյանի հետ համատեղ, Մարսելում կազմակեպում են  «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ»  միջոցառումների շարք: Մեկշաբաթյա բոլոր միջոցառումները   կհեռարձակվեն Մարսելի հայկական «ARARAT TV» ուղիղ եթերով:
Հունիսի 17-ին Հայաստանի պատվիրակությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեսը այցելեցին բացվելիք Անրի Վերնոյի հրապարակ: Հյուրերի թվում էին՝ Մարսելի փոխքաղաքապետեր Ռոլան Բլումը, Դանիել Հերմանը և Դիդիե Պարակյանը, Մարսելի 13 և 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը  և այլք:
«Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց նաև լիբանանահայ Մովսես Հերկելյանի եւ  հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը, որը կտևի մինչեւ հունիսի 23-ը եւ նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար նոր թաղամասի կառուցման աշխատանքներին: 
Միստրալ սրահում կայացավ «Անրի Վերնոյ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շերիֆը, Ժակի Ներսեսյանը, Նատալի Ռուսելին, Իզաբել Սադոյանը և Հայաստանից ժամանած պատվիրակությունը:
Բոլոր միջոցառումներն ուղիղ եթերում ցուցադրվեցին «CLUB ARARAT TV»-ով:
Ուշ երեկոյան  ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի հովանավորությամբ կկայանա գալա ընթրիք, որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, օրվա պատվավոր հյուրեր Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շերիֆը, Ժակի Ներսիսյանը, Նատալի Ռուսելին, Իզաբել Սադոյանը, Պատրիկ Մալաքյանը և այլոք:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ