Մանկատների բոլոր շրջանավարտները դրամական աջակցություն ստացան «Տաշիրից»


Մանկատների բոլոր շրջանավարտները դրամական աջակցություն ստացան «Տաշիրից»

  • 18-06-2013 16:05:17   | Հնդկաստան  |  Բարեգործություն

Արդեն հինգերորդ տարին է, որ Կարեն Կարապետյանն իր աշխատավարձը (թե որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, թե որպես ԱԺ պատգամավոր) փոխանցում է ՀՀ բոլոր մանկատների շրջանավարտների հաշիվներին: Մնացյալ գումարները համալրվում են <Տաշիր> բարեգործական հիմնադրամի  կողմից: Այս տարին ևս բացառություն չէր, և այսօր <Էրեբունի պլազա> կենտրոնում Կ.Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը և <Տաշիր> բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը հանրապետության բոլոր մանկատների 2012-13 ուստարվա 35 շրջանավարտներին հանձնեցին նրանց բանկային քարտերը` յուրաքանչյուրին 300 հազարական դրամ գումարով:
<Տաշիր> բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց դիտարկումներով նախորդ տարիներին տրամադրված գումարները շրջանավարտները օգտագործել են նպատակային: Կարապետյանների ընտանիքի անունից շնորհավորելով բոլոր շրջանավարտներին` Ա.Ճաղարյանը մաղթեց, որ նրանց ապագան առավել լուսավոր ու անբիծ լինի, քան մանկությունն է եղել. <Հասկանում եմ, որ ձեզանից շատերի մանկության մոլորակը, մեղմ ասած, անամպ չի եղել, սակայն հուսով եմ, որ վաղվա օրը, հասունության շրջանն ու ապագա ողջ կյանքը դուք առավել վստահ կանցնեք ու առավել հաստատուն>:
<Սոս  մանկական գյուղեր> հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը  շրջանավարտների խորհուրդ տվեց նվիրաբերված գումարն օգտագործել որպես <սերմացու>` ապագայի համար: Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը բարձր գնահատեց մանկատների ու <Տաշիր> հիմնադրամի տարիների համագործակցությունը, Կարեն և Սամվել Կարապետյանների հայրենանվեր գործունեությունը` հատկապես շեշտելով ֆինանսականից զատ առաջին հերթին բարոյական ու հոգեբանական կողմը, այն է` երեխաների վստահությունը, որ իրենք միայնակ չեն, որ իրենց կողքին են նման մարդիկ:
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play