Հունիսի 21-ին կմեկնարկի 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը


Հունիսի 21-ին կմեկնարկի 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

  • 18-06-2013 17:13:01   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ընդամենը մի քանի օրից կմեկնարկի 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որը բաղկացած կլինի ցուցահանդեսային հատվածից, սեմինարներից/գործարար ներկայացումներից և պլենար նիստերից: 
Այս տարի ֆորումի օրակարգը հագեցած է հետաքրքիր սեմինարներով ու գործարար ներկայացումներով, ինչպիսիք են` ինովացիոն  տնտեսության կառուցման սինգապուրյան փորձը. արդյո՞ք կիրառելի է այն Հայաստանում, ինչպես կարող են վենչուրային կապիտալը և բիզնես հրեշտակները խթանել տեխնոլոգիական սկսնակ շարժումն ու ինովացիոն գաղափարները, ինչպես աջակցել ՓՄՁ նորարարությանը և ձեռնարկությանը, ո՞վ է փող վաստակում ինտերնետի բովանդակությունից և ո՞վ պետք է վճարի դրա համար, օնյալն բանկային լուծումներ, գնման պատվերի ֆինանսավորում և այլն:  
Ֆորումը կկայանա հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում, աշխատանքային ժամը սկսվում է 10:00-ից: Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է Ալիանս ազատ տնտեսական գոտին, աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը: Ֆորումի մուտքն ազատ է:
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի ինֆորմացիոն գործընկերներն են` telecom.arka.am, panorama.am, panarmenian.net, ittrend.am, ireport.am, mwnews.am, erit.am, tesadasht.am լրատվական կայքերը, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, Նիկիտա Մոբայլ ընկերությունը:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play