Տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Շրջանավարտների տեղեկատուի» շնորհանդեսը
19-06-2013 17:23:33 | Հայաստան | Հայտարարություններ
Հունիսի 21-ին, ժամը 11:00-ին, Երևանի «Ռոյալ Թուլիփ» հյուրանոցի ձմեռային դահլիճում տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) «Շրջանավարտների տեղեկատուի» շնորհանդեսը:
ՀՖՀՀ-ի առաքելությունն է Հայաստանում տեղայնացնել բարձրագույն կրթության Եվրոպական ու ֆրանսիական փորձառնությունը`միաժամանակ շնորհելով հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ: Համալսարանը նախաձեռնել է Հայաստանում նախադեպը չունեցող շրջանավարտների տեղեկատուի հրատարակությունը և հանրության ներկայացումը: Ինչպես դա ընդունված է արտասահմանյան լավագույն բուհերում, այս տեղեկատուն ներկայացնում է մեր համալսարանի շրջանավարտների աշխատանքի տեղավորման աստիճանը և զբաղվածության ոլորտները:
Հայաստանում ֆրանսիական համալսարանը գործում է 2000 թվականից: Ժան-Մուլեն Լիոն 3 և Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանների հետ համագործակցության արդյունքում համալսարանի երեք` կառավարման, Իրավաբանական և Մարքեթինգի ֆակուլտետները տվել են 1057 շրջանավարտ, որոնցից ավելի քան 70%-ը աշխատում է իրենց մասնագիտությանը համարժեք և միայն մոտ 6%-ն է սովորում կամ աշխատում արտասահմանում:
Շնորհանդեսին հրավիրված են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի մասնաճյուղի նախագահ Ալեքսի Գովսիյանը, պաշտոնատար այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ձեռնարկության ղեկավարներ: