Սիրիահայ երեխաների 2012-13 ուստարվա ավարտական քննությունները անցկացվում են հունիսի 5-ից 22-ը


Սիրիահայ երեխաների 2012-13 ուստարվա ավարտական քննությունները անցկացվում են հունիսի 5-ից 22-ը

  • 20-06-2013 13:45:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սիրիահայ երեխաների համար կազմավորված <<Կիլիկյան վարժարանում>>, ինչպես Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցներում, 2012-13 ուստարվա ավարտական քննությունները, սահմանված կարգով, անցկացվում են հունիսի 5-ից 22-ը։  

Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում գործող, սիրիական ծրագրով առաջնորդվող <<Կիլիկյան վարժարանի>> առաջին շրջանավարտները  38-ն են։ 


Քննաշրջանի ընթացքում ուսման որակի ու առաջադիմության դեռևս ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է միայն<<Անգլերեն>> առարկայից՝ 100 տոկոս, քիչ զիջում են <<Հայերեն>> առարկայի քննական արդյունքները՝ ուսման առաջադիմությունը 100 տոկոս է, ուսման որակը՝ 93 տոկոս, <<Արաբերեն>> լեզվի ուսման որակը զգալիորեն զիջում է՝ 70 տոկոս։ Բնագիտական ու ճշգրիտ գիտությունների առարկաներից սիրիահայ երեխաները ցուցաբերել են միջինից բարձր առաջադիմություն։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտում են, որ 
 
Ամփոփելով ավարտական դասարանի ուսումնական տարին՝ վարժարանի տնօրեն Նորա Փիլիպոսյանը նշել է, որ ուսման առաջադիմությունը 100 տոկոս է, ուսման որակը՝ դեռևս 86,2 տոկոս. <<Քրիստոնեական կրոնի պատմություն>>և <<Ֆրանսերեն>> առարկաների քննություններն անցկացվելու են քննաշրջանի վերջին օրերին։ Տնօրենը նաև ընդգծել է, որ բոլոր շրջանավարտները պատրաստվում են ուսումը շարունակել  Երևանի ավագ դպրոցներում կամ քոլեջներում։

 

 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play