Կապալառու կազմակերպությունների կողմից թերությունների վերացումը հնգամյա պարտավորություն է


Կապալառու կազմակերպությունների կողմից թերությունների վերացումը հնգամյա պարտավորություն է

  • 25-06-2013 12:18:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրին զուգահեռ, ընթանում են նախորդ տարիներին հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունների վերացման աշխատանքները: Կապալառու կազմակերպությունների կողմից թերությունների վերացումը, ընդ որում՝ սեփական միջոցներով,  նաև պայմանագրային հնգամյա պարտավորություն է: Այդուհանդերձ, մայրաքաղաքի փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող բոլոր ընկերությունները ծանուցված են հնարավոր թերությունները ժամանակին վերացնելու պահանջի մասին: Ըստ այդմ, աշխատանքներ են ծավալվել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցում, որը հիմնանորոգվել էր 2012 թվականին <<Սահակյանշին>> ՍՊԸ-ի կողմից: Նույն շինարարական կազմակերպությունն էլ վերացրել է թերությունները: Ասֆալտի ծածկույթի վրա հայտնաբերված  մանր ճաքերը գոյացել էին նաև հարակից անսարք դիտահորի պատճառով, որն էլ նստվածք էր առաջացրել`տվյալ հատվածում նպաստելով ճաքերի առաջացմանը:  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչությունիցհայտնում են, որ  մինչ ասֆալտի ոչ պիտանի շերտի հեռացումն ու ասֆալտապատումը, շինարարի կողմից նորով է փոխարինվել նաև հին դիտահորը:  
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն