ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպեցին ամբողջական կազմով


ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպեցին ամբողջական կազմով

  • 27-06-2013 09:52:48   |   |  Քաղաքական

Եվրոպայի Խորհրդի ամառային նստաշրջանի պլենար նիստի ավարտին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների  հանդիպում՝ ամբողջական կազմով։ Հանդիպումը տեւեց մոտ 2 ժամ։ 
Հանդիպումից հետո  Ժան-Կլոդ Մինյոնն այն գնահատեց որպես բարի կամքի հանդիպում։ “Սա հանդիպում էր ընկերների, ադրբեջանցիների, հայերի, պառլամենտականների միջեւ Վեհաժողովի նախագահի մասնակցությամբ։ Մենք որոշում ենք կայացրել հանդիպել այստեղ՝ ժողովրդավարության տանը, որպես ընկերներ եւ քննարկել այն, թե ինչպես ենք մենք կարողանալու կառուցել մեր գործունեությունը։ Պետք է նշեմ, որ ես զգացի, որ երկու կողմերի մոտ էլ առկա էր  համատեղ գործունեության անկեղծ ցանկություն եւ քաղաքական կամք։ Մենք որոշեցինք շարունակական դարձնել նման հանդիպումները։ Հանդիպումները կայանալու են նաեւ այլ նստաշրջաններին”։
Ավելի մանրամասն տեղեկություն հանդիպման մասին դեռեւս չի հաղորդվել։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական