Չորրորդ «գաղտնի» իշխանություն


Չորրորդ «գաղտնի» իշխանություն

  • 28-06-2013 14:46:18   | Հայաստան  |  Վերլուծություն

Առկա  Չորորդ իշխանությունը իր տեղում է, գործում է ինչպես որ հարկն է, ուստի մեղադրել լրագրողներին երկրի այս վիճակի համար կարող է անհեթեթություն լինել:
Մյուս կողմից այս վիճակի պատճառների որոնումը հանգեցնում է այդ եզրակացությանը :  Երկրների  զարգացման մեխանիկան վաղուց է հայտնի, այն  է շահագրգիռ կազմակերպություններն ու անձիք, նաև շարքային քաղաքացիները բարձրաձայնում են առօրյա կյանքում նկատած թերությունների, խախտումների, բացթողումների եւ առանց բացառության բոլոր բացասական գործընթացների մասին, պատկան մարմինները վերացնում են դրանք և կյանքը շարունակվում է: Կիբեռնետիկայի լեզվով ասած “գործում է բացասական հատադարձ կապը և համակարգի կառավարման պրոցեսը կայուն ու հստակ է”:
Բայց ահա տարիներ շարունակ այս կապը Հայստանում չի գործում, ավելի ճիշտ, կապը կա, բայց դա միայն տպավորություն է եւ հետադարձ կապի շրջանակներում կառավարման պրոցեսն ընդհատված է: ԶԼՄ-ները, հատկապես հեռուսատեսությունը, իրենց քննարկումներն ավարտում են, երբեմն էլ հետևություններ անում եւ, ինչպես իրենք կասեին, «գնում են իրենց տներով», արդյունքը չկա, հատեվանքը չկա, կան մշտական անհետևանք հաղորդումներ, որ քողարկում են ամեն ինչ: 
Մեր կարծիքով, գլոբալիզացիայի (համաշխարացման) ստվերում մեր երկրում ևս ներդրվել է առայժմ անխափան աշխատող «Չորորդ իշխանությունը», որը իր սև գործը անում է ամեն րոպե, անընդահատ՝ քննարկումներ, որոնց ընթացքում հուշվում է քանդել-ավերելու ենթակա բոլոր աննկատ, խորը ազգային, տիպիկ հայաստանյան ազգային արժեքների տեղն ու կրողը: Սակայն անհետեւողականությունն այստեղ կործանիչ է:
Զարհուրելի է, որ այդ գործընթացի վրա չեն ազդում նաեւ մեր երկրի մտավորականների դիմումները երկրի նախագահին:
Արդյոք արդեն այդքան խորն է թափանցել մեր կյանք այն իրողությունը, որ պսեւդոքննադատությունները եւ այսպես կոչված “սուր” հրապարակումները արվում են հանրությանը զուտ հուսադրելու, այլ ոչ թե իրականում բարձրացված խնդիրների լուծմանը հասնելու նպատակով:
 
«Կարծիք հայության» ժողովրդավարության աջակցության ՀԿ նախագահ
Սամվել Քոչարյան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play