Կրթությունը՝ գործազրկության և աղքատության դեմ պայքարի լավագույն միջոց


Կրթությունը՝ գործազրկության և աղքատության դեմ պայքարի լավագույն միջոց

  • 02-07-2013 15:01:47   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը 2007 թվականից մեծ աջակցություն է ցուցաբերել  ՄԿՈԻ ոլորտի բարեփոխումներին: Աջակցություն շրջանակում այսօր տեղի է ունեցել ծրագրի իրականացրած՝ "Աշխատաշուկայում  նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ. շրջանավարտների ներգրավվածության մասին" հետազոտության շնորհանդեսը, որին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Կեմխաձեն: Ներկայացնելով ուսումնասիրության արդյունքերը՝ Արմեն Աշոտյա� �ը մասնավորապես նշել է. "Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը ՀՀ կառավարությունը տարիներ առաջ հռչակել է՝ որպես գերակա ոլորտ. այդ ուղղությամբ նախարարությունը մի շարք բարեփոխումներ է իրականացրել, և այս հետազոտության արդյունքները ևս  ցույց են տալիս, որ  բարեփոխումներն իրենց շոշափելի արդյունքները տալիս են: Նախ, մասնագիտական կրթության ոլորտում վերացվել են ընդունելության քննությունները, և ուսանողները ատեստատի միջին գնահատականներով կարող են ընդունվել իրենց նախընտրած մասնագիտությամբ, երկրորդ՝ ծնողները և ուսանողներն ավելի բծախնդիր են դարձել, և միջին մասնագիտական կրթությունն ավելի պահանջված է դարձել. շատ տեղերում առկա է  մրցութային իրավիճակ՝ շնորհիվ նաև ՀՀ կառավարության այն որոշման, որ 50 տոկոսով ավելացվել է անվճար տեղերի քանակը: Եվ երրորդ՝ կրթությունը դարձել է աշխատանքի տեղավորման լուրջ երաշխիք, և քոլեջների շրջանավարտներն այսօր ավելի հեշտ են ընդունվում աշխատանքի՝ իրենց մասնագիտությամբ: Ակնհայտ է, որ կրթությունը դառնում է գործազրկության և աղքատության դեմ պայքարի լավագույն միջոցը՝ երիտասարդների ապագայի համար ստեղծելով պայմաններ",-նշել է նախարարը՝ � �նդրադառնալով նաև հետազոտության մեջ արծարծված ոլորտի խնդիրներին, մասնավորապես, ըստ նախարարի՝ հիմնական խնդիրը  ուսանողների սոցիալական վիճակի բարելավումն է՝ սոցիալական տարաբնույթ ծառայությունների տրամադրման տեսանկյունից: Երկրորդը՝  կրթություն-աշխատաշուկա կապի, գործատուների ներգրավման խնդիրն է, որը, ըստ Արմեն Աշոտյանի, հանդիսանում է կադրերի հիմնական սպառողը:  "Ցավոք, ոչ բոլոր գործատուներն են կրթությունը դիտարկում որպես շահեկան ոլորտ, և բիզնես մշակույթը դեռևս Հայաստանում կայացած չէ: Այսինքն, մասնավոր հատված-պետություն համագ� �րծակցության դեպքում արձանագրվում է հստակ արդյունք: Հաջորդ խնդիրը վերաբերում է քոլեջների նյութատեխնիկական բազայի հետևողական բարելավմանը. վերջին  2-3 տարիների ընթացքում 30-ից ավելի քոլեջներ բարեկարգվել են՝ նաև մեր միջազգային գործընկերների օգնությամբ",-ընդգծել է նախարարը: 
Նշենք, որ հետազոտության հիմնական նպատակներն էին՝ գնահատել համակարգի շրջանա¬վարտների ներգրավվածությունը Հայաստանի աշխա¬տաշու¬կայում, ինչպես նաև ստանալ շրջանավարտների ունակությունների և հմտությունների գնահատական¬ները գործատուների տեսակետից: Բացի դրանից, ստացվել են ՆՄՄԿ համակարգի վերջին հինգ տարիների բարեփոխումների մի շարք գնահատականներ:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play