Արթուր Աբրահամը մինչև 2015 թվականը երկարաձգել է պայմանագրի ժամկետը "Sauerland Event" գերմանական պրոմոութերական ընկերության հետ


Արթուր Աբրահամը մինչև 2015 թվականը երկարաձգել է պայմանագրի ժամկետը "Sauerland Event" գերմանական պրոմոութերական ընկերության հետ

  • 02-07-2013 16:48:51   | Գերմանիա  |  Սպորտ

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մինչև 2015 թվականը երկարաձգել է պայմանագրի ժամկետը "Sauerland Event" գերմանական պրոմոութերական ընկերության հետ:
"Ուրախ եմ, որ մարզիչներիս հետ աշխատանքս շարունակելու հնարավորություն կունենամ",- նշում է Արթուր Աբրահամը:
Ավելի վաղ Արթուր Աբրահամն ասել էր, որ եթե "Sauerland Event"-ը համաձայնության չգա իր փաստաբանի հետ (տարաձայնությունը հոնորարների վերաբերյալ էր), ապա ինքը չի մենամարտի ո'չ օգոստոսի 24-ին, ո'չ էլ ավելի ուշ:
Այսպիսով, սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայի Շվերինե քաղաքում:
Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի տեղեկացմամբ, Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:
Նոյյան տապան  -   Սպորտ