Մանկավարժական համալսարանը կատարում է նախարարի շրջաբերականը


Մանկավարժական համալսարանը կատարում է նախարարի շրջաբերականը

  • 02-07-2013 16:52:28   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

                             
Օրերս տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն է  տարածվում, որ “Մանկավարժական համալսարանը, չնայած նախարարի հորդորին, չի զեղչել կարկուտից տուժած մրգաշատցի ուսանողուհու ուսման վարձը”: 
Տեղեկացնենք, որ Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ադմինա Մարգարյանը ուսման վարձի զեղչման համար դիմել է նախարարի շրջաբերականը Մանկավարժական համալսարան հասնելուց մեկ օր առաջ: Հենց դրանով է պայմանավորված նրա մերժումը: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի առաջին շրջաբերականն իջեցվել է հունիսի 12-ին, որտեղ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի անունը բացակայել է: Երկրորդ շրջաբերականը, արդեն Մրգաշատ համայնքը ներառյալ, նախարարն իջեցրել է հունիսի 16-ին, եւ եւս մեկը՝ 19-ին, Այգեշատ, Տանձուտ եւ Մեծամոր համայնքների վերաբերյալ: 
Բացի այդ, Մանկավարժական համալսարանի առկա համակարգում սովորող  ուսանողները ուսման վարձերը վճարել են մինչեւ նախարարի շրջաբերականը: Հետեւաբար, այս փուլում զեղչման դիմումներն ընդունվում են հեռակա համակարգի ուսանողներից: Կարկուտից տուժած համայնքների բնակիչ, առկա համակարգում սովորող ուսանողների ուսման վարձը կզեղչվի արդեն նոր ուսումնական տարում: 
                                 
 ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play