Հուլիսի 1-ը Google-ի ամենատարածված գործիքներից մեկի՝ Readеr-ի վերջին օրն էր (Տեսանյութ)


Հուլիսի 1-ը Google-ի ամենատարածված գործիքներից մեկի՝ Readеr-ի վերջին օրն էր (Տեսանյութ)

  • 02-07-2013 17:25:33   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Հուլիսի 1-ը Google-ի ամենատարածված գործիքներից մեկի՝ Readеr-ի վերջին օր էր: Մի քանի ամիս շարունակ Google-ն իր օգտատերերին զգուշացնում էր, որ դադարեցնելու է իր այս ծառայության աշխատանքը եւ առաջարկում էր այլընտրանքներ որոնել:
 
Google Reader-ը ինտերնետային հազվագյուտ գործիքներից է, որ Հայաստանում լրագրողները քիչ թե շատ օգտագործում են: media.am -գրում է, որ այն իրոք հարմար է օգտագործել, երբ ստիպված ես օրվա մեջ հարյուրավոր ինտերնետային կայքեր կարդալ: 
 
Բարեախտաբար Reader-ը rss հոսքերի հետ աշխատող միակ ծրագիրը չէ: Կան բազմաթիվայլընտրանքներ: 
 
Ֆունկցիոնալությամբ եւ տեսքով Google Reader-ին ամենամոտը, թերեւս, The Old Reader-ն է: Ծրագրավորող Արտակ Կոլյանը այս կայքից օգտվելու մի պարզ տեսանյութ է պատրաստել:
 
Reader-ի հաջորդ ամենատարածված այլընտրանքը Feedly-ին է: Այս կայքը հարմար է օգտագործման համար: Հեշտությամբ աշխատում է շարժական սարքերի՝ սմարթֆոնների, թաբլեթների հետ:
 
Իրականում այլընտրանքները շատ են: Դրանք կարելի է գտնել ուղղակի google-ում որոնում կատարելով եւ փորձարկելով:
 
Նրանք, ովքեր ուզում են ժամանակ խնայել, կարող են օգտվել Արտակ Կոլյանի «Կյանքը Google Reader-ից» հետո հոդվածից, որտեղ ավելի մանրամասն են նկարագրվում Reader-ի այլընտրանքները:
 
Ուղղակի հիշեք, որ Google-ն իր օգտատերերին մինչեւ հուլիսի 15-ն է ժամանակ տվել Google Takeout-ից  Reader-ի հոսքերը ներբեռնելու եւ այլ ծառայություն տեղափոխելու համար:
 
Գեղամ Վարդանյան
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play