Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը իրականացնում է հեռակա ուսուցում բակալավրիատում և մագիստրատուրայում


Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը իրականացնում է հեռակա ուսուցում բակալավրիատում և մագիստրատուրայում

  • 04-07-2013 17:19:47   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Տեղեկացնում ենք, որ 2013-2014 ուստարվանից ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը թույլտվություն է ստացել իրականացնել հեռակա ուսուցում բակալավրիատում և մագիստրատուրայում:
Բակալավրատի հեռակա ուսուցումը կկազմակերպվի 5 տարի տևողությամբ՝ §Լեզվաբանություն¦ /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն/, §Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն¦ /Միջազգային լրագրություն /անգլերեն/, Միջազգային տուրիզմ /անգլերեն//, §Մանկավարժություն¦ /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն/, §Մանկավարժություն¦ /Ռուսաց լեզու և գրականություն/ մասնագիտությունների գծով: Բակալավրիատի մեկ ուստարվա վարձավճարը 280 հազար դրամ է:
Մագիստրատուրայի հեռակա ուսուցումը կկազմակերպվի 2,5 տարի տևողությամբ՝ §Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն¦ /Միջազգային տուրիզմ, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Տեղեկատվական և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ/, §Մանկավարժություն¦ /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն/, §Լրագրություն¦ /Միջազգային լրագրություն/, §Հանրային կառավարում¦ մասնագիտությունների գծով: Մագիստրատուրայի մեկ ուստարվա վարձավճարը 315 հազար դրամ է:
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԵՊԼՀ Ընդունող հանձաժողով /ՀՀ, ք. Երևան, Թումանյան 42, հեռ.՝ 52-05-63/:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play